Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնում. ՓՊ նախագահ

Բլոգոսֆերա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.

«Նախ պետք է նշեմ, որ համաձայն եմ գործող իշխանության կամ ցանկացած քաղաքացու այն դիրքորոշման հետ, որ պետք է պետությունից հափշտակված գույքը վերադարձվի պետությանը:

Միևնույն ժամանակ դեմ եմ լինելու այն նախագծերին, որոնք կարող են չարաշահումների, «զոհերին» ընտրելու կամայականության կամ ներդրումները վտանգելու հիմքեր ստեղծել:

Ցավոք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրինագիծ) վտանգավոր թերություններ է պարունակում:

Մի քանիսին փորձեմ անդրադառնալ:

Ինչպես գիտեք՝

- Օրինագիծը կիրառվելու է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ.

- դատարանը ղեկավարվելու է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածով.

- եթե իրավասու մարմինը դատարանում ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրավասու մարմնին հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով, ապա այդ գույքը բռնագանձվում է հօգուտ պետության.

- գույքը ենթակա է բռնագանձման, եթե գերազանցում է քսանհինգ միլիոն ՀՀ դրամը:

ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

1.Օրինագծով «փոխկապակցված անձ» է հանդիսանում նաև ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք:

Ստացվում է, որ եթե անձը, օրինակ 2000 թվականին անշարժ գույք է ձեռք բերել նախկին պաշտոնյայից կամ նրա հետ փոխկապակցված անձից և ձեռքբերման արժեքը պայմանագրում էականորեն ցածր է նշվել, ապա նա համարվելու է փոխկապակցված անձ այդ նախկին պաշտոնյայի հետ, դրանից բխող բոլոր հետևանքներով:

2.Օրինագծով՝ երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ.

1) գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, և

2) գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ:

Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի անշարժ գույք է ձեռք բերել մի անձից (որը նախկին պաշտոնյա է կամ նրա հետ փոխկապակցված անձ), բայց չի իմացել կամ չէր կարող իմանալ այդ գույքի ապօրինի լինելու մասին, և եթե գույքի արժեքն ամբողջությամբ ճիշտ արտացոլվել է պայմանագրում, ապա միևնույն է, գնորդ քաղաքացին պետք է ապացուցի, որ իր կողմից վճարված գումարն օրինական է: Եթե չապացուցեց, ապա գույքը նրանից կբռնագանձվի:

Օրինագիծը նշում է նաև, որ բացառությամբ վերոհիշյալ անձանցից (բարեխիղճ ձեռք բերողներ) այլ անձի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի օտարման գործարքները համարվում են առոչինչ:
............................................................
Ամփոփելով վերոգրյալը կարծում եմ, որ այս Օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնելու 25 մլն. ՀՀ դրամից ավելի արժեքով գույքի սեփականատերերի, այդ թվում՝ ներդրողների համար, քանի որ հնարավորություն է տալու բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջել: Նույնիսկ մի քանի անգամ սեփականատեր փոխած գույքը ձեռք բերողի համար ռիսկային է լինելու, քանի որ նա ստիպված պետք է ապացուցի, որ այդ գույքը ձեռք բերելու համար իր կողմից վճարված գումարներն օրինական են:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում արտագնա աշխատանքում գտնվող մեր հայրենակիցները կամ որոշ ներդրողներ չեն կարողանալու ապացուցել իրենց գումարների ստացման օրինական աղբյուրները (90-ական թվականների համար գրեթե անհնար է լինելու ձեռք բերման աղբյուրի օրինականությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը):

Լուրջ խնդիրներ են ունենալու նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք այդպիսի գույքերի գրավադրմամբ վարկեր են տրամադրել:

Օրինագծի մյուս թերություններին ապագայում կանդրադառնամ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողները
Ամենադիտված