Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան 

Բժշկի կարծիքով՝ թոքաբորբից մահացած մարտունեցի կինն իրականում կորոնավիրուսից է մահացել

Հասարակություն

Օրեր առաջ գրել էինք, որ «Մարտունի» բժշկական կենտրոնից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 23-25 տարեկան կին է մահացել։ Մեզ հետ զրույցում «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը վստահեցրել էր, որ կինը կորոնավիրուսով վարակված չի եղել, այլ ունեցել է երկկողմանի թոքաբորբ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ կինը մահացել է կորոնավիրուսից և համոզված է, որ նրան անգամ թեստ չեն արել․ «Թող Մարտունի ԲԿ-ի տնօրենը ցույց տա, որ տվյալ կնոջը կորոնավիրուսի թեստ են արել, այդ ժամանակ իմ կասկածները գուցե վերանան։ Կինն ունեցել է սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբ, այսօր փաստացի ունենք կորոնավիրուսի վարակման դեպքեր, ինչպես ասում են՝ «թասի ընկնելը առանց զրնգոց չի լինում»։ Ես չեմ պնդում, եթե կա փաստ՝ թող ցույց տան, բայց ոչ հետին թվով գրած։ Համոզված են, որ իրենք չունեն այդ թեստի արդյունքները, որովհետև չեն արել»,- ասաց Ներսիսյանը։ 

Առողջապահության նախարարության գործելաոճը Ներսիսյանը բացասական է գնահատում, որովհետև ըստ նրա՝ գոյություն չունեն օպերատիվ շտաբեր, իրազեկման ճիշտ ուղի, որ մարդկանց մոտ խուճապ չլինի, գոյություն չունեն կազմակերպչական աշխատանքներ՝ դիմակներ, ալկոգելեր գնելու և դրանց գնային աճը վերահսկելու առումով․ «Գոյություն չունի ճիշտ գործելաոճ սահմանին, օդանավակայանում։ Էջմիածնի դեպքը դրա վառ օրինակն է։ Իմանալով, որ Իտալիայում կա կորոնավիրուսի դեպք՝ պարտավոր էին ինքնաթիռի ուղևորներին մեկուսացնել մինչև անցներ գաղտնի շրջանը։ Արսեն Թորոսյանը, երևի թե, տեղյակ չէ, որ գաղտնի շրջանում թեստը կարող է բացասական ցույց տալ։ Սա անգործունակ Առողջապահության նախարարություն է, իսկ առողջությունն այսօր ազգային խնդիր է։ Եթե այսպես շարունակվի՝ մենք օրական ոչ թե 2, այլ 22 դեպք էլ կունանք, որովհետև կանխարգելիչ ոչինչ չի արվում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ցանկացած վիրուսի ժամանակ, մարդկանց ճիշտ և ժամանակին մեկուսացնելն է․ «Առաջին օրը, երբ վարչապետը հայտարարեց, որ Էջմիածնում կորոնավիրուսի վարակման դեպք ունենք, դրա հաջորդ օրը Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ իբրև թե այդ մարդկանց մեկուսացրել են, բայց հաջորդ օրը համացանցից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենաները 57 հոգու մեկուսացնում են։ Ես չեմ հասկանում նաև, թե ի՞նչ է նշանակում ինքնմեկուսացվել։ Էջմիածնի ԲԿ-ի տնօրենն ասել է, որ բաժնի վարիչն ու ռենտգենոլոգը ինքնամեկուսացվել են։ Դրա իմաստը ո՞րն է, չէ՞ որ այդ մարդը տուն, ընտանիք ունի, կամ մինչև տուն հասնելը չէ՞ որ շփվել է այլ մարդկանց հետ»,- նշեց Ներսիսյանը՝ ընդգծելով՝ սրանք հարցեր են, որոնց ուշադրություն չի դարձվում։

Մենք փորձեցինք նաև կապ հաստատել «Մարտունի» ԲԿ-ի հետ՝ ճշտելու արդյոք մահացած կնոջը կորոնավիրուսի թեստ անցկացրել են, թե ոչ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել են
Ամենադիտված