Պետք է հիմիկվանից մտածել ինքնակազմակերպման մասին․ Ստեփան Դանիելյան
ԲլոգոսֆերաՊատերազմները, ճգնաժամերը, ժանտախտներն ու նմանատիպ կատաստրոֆաները նոր քաղաքակրթությունների, նոր մտածողության, նոր արժեքային համակարգի, նոր տեխնոլագիաների ու լուծումների սկիզբն են դառնում։ Անգամ նոր կրոններն են նման իրավիճակներում ծնվել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ինչը կփոխվի մեր հոգեբանության, տնտեսության կառուցվածքի, անգամ գյուղատնտեսության ու աշխարհայացքի մեջ, դժվար է ասել։
Պետք է հիմիկվանից մտածել պարենային անվտանգության, արտադրության որոշակի ճյուղերի զարգացման, ինքնակազմակերպման մասին։ Ճիշտն այն կլինի, որ դա կազմակերպված ու պլանավորված կերպով կատարվի, քան՝ տարերային։
Հ.Գ. Կառավարությունից պարտք, պահանջ ու սպասելիք չունեմ, պետական ինստիտուտներից առանձին-առանձին՝ ունեմ, նաև ինքնակազմակերպման նոր հանրային հարթակներից կան սպասելիքներ»։