Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի
ՌուսաստանՎերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 14֊ով՝ 45֊ից հասնելով 59֊ի, հայտնում է Tass.ru-ն։ Հայտնի է, որ բոլոր 14 քաղաքացիները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են ԵՄ երկրներ։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 14 դեպք, որից 9-ը՝ Մոսկվայում, 1֊ը ՝ Մոսկվայի մարզում, 1-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 2-ը՝ Կեմերովոյի շրջանում, 1-ը՝ Կալինինգրադի մարզում: Նախորդ երկու շաբաթվա ընթացքում նրանք բոլորը այցելել են կորոնավիրուսով վարակակիր երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Լեհաստան և Շվեյցարիա»:
Աղբյուրը փոխանցում է, որ կոնտակտավորների խումբը հայտնի է, և այժմ աշխատանքներ են տարվում նրանց բժշկական հսկողության տակ վերցնելու համար։