Ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն (տեսանյութ)
SocietyԵրևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրասպորտը: Այսօրվանից սկսած ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն: