Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա
WorldՈւկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն նախատեսվածից շուտ Իսպանիայից վերադարձել է Ուկրաինա, գրում է Strana.ua հրատարակությունը: Նշվում է, որ քաղաքական գործչի ժամանումը տեղի է ունեցել երկրում ավիափոխադրումների առաջիկա փակման պատճառով:
Պորոշենկոյի հետ միասին նրա երեք երեխաները նույնպես Լոնդոնից վերադարձել են Ուկրաինա։ Ըստ ուկրաինական հրատարակության՝ Պորոշենկոյի Իսպանիա ժամանելու նպատակը բուժում ստանալն էր, որը պետք է տևեր առնվազն մեկ շաբաթ։ Այս ամենի պատճառով Ուկրաինայի նախկին նախագահը բաց էր թողել հարցաքննությունը Հետաքննությունների պետական բյուրոյում: Ավելի վաղ վարկած էր շրջանառվում, որ Պորոշենկոն փախուստի մեջ է: