Լոնդոնի վարկանշային մրցաշար. Անի Հովսեփյանը նոկաուտով գեղեցիկ հաղթանակ տարավ
СпортԼոնդոնի վարկանշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Հայ մարզուհին նոկաուտով գեղեցիկ հաղթանակ տարավ Չեխիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:
Նա 4 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, իսկ վերջին հարվածից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։ Քիչ հետո ռինգ դուրս կգա Նարեկ Մանասյանը։