«Դադարեցրեք այս վիճակը․ տպավորություն է, որ ամբողջ Էջմիածինը գնում է դեպի Երեւան»
ԲլոգոսֆերաԷջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունն այն է, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, եւ լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ։ Դիանա Գասպարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երեւան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:
-Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:
Հիշեցնենք, որ մարտի 15-ի երեկոյան Էջմիածնից դուրս եկող 27 ելքերից գործում են միայն երեքը, մնացածը փակվել են: