Որ պաշտոնական լրահոսին վստահենք, որ երեկ հերքում էր, այսօր՝ հաստատո՞ւմ․ Աշոտյան
ԲլոգոսֆերաՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ:
Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին:
Որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու և զվարճալի մթնոլո՞րտ իրավիճակի շուրջ:
Որ թացքնու՞մ էր իրավիճակի իրական պատկերը:
Որ երեկ հերքում էր մի լուր, իսկ այսօր հաստատու՞մ այն:
Որ ֆեյք օգատատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջու՞մ:
Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է զլմների և խոսակցությունների հույսի՞ն:
Որ վարակվածների իրական թիվը իմանալով, որոշում է "պորցիա-պորցիա" տեղեկացնե՞լ ժողովրդին:
Կրկնեմ. պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն:
Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք թե տեղեկատվության տրամադրման, թե ճգնաժամային կառավարման տեսակետից:
Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ»: