Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Right«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի եւ գործով մյուս մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել եւ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։
Նրան կալանավորել էին ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: