Լիլիթ Հովհաննիսյանը հետաձգում է մենահամերգները՝ կորոնավիրուսի պատճառով
БлогосфераԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում հայտնում է, որ հետաձգում է մենահամերգները՝ կորոնավիրուսի պատճառով:
«Բարի օր, իմ թանկագիններ։ Ինչպես գիտեք, ես հիմա շրջագայում եմ իմ համաշխարհային «Dream World Tour»-ի համերգներով, որոնց 90% բարեբախտաբար արդեն իրականացել են, սակայն դեռ մնացել են շատ կարևոր մի քանի համերգներ, որոնք պահել էի շրջագայությանս վերջին հատվածի համար, ու ցավոք, Կորոնավիրուսի պատճառով որոշեցի հետաձգել առաջիկա բոլոր մենահամերգներս:
Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, բայց հիմա ինձ համար միայն կարևոր է ձեր առողջությունն ու անվտանգությունը:
Հ.Գ. Հավատս մեծ է, որ շատ շուտով վերանալու է այս «աներես» վիրուսը, այ կտեսնեք»,- գրել է երգչուհին։
Посмотреть эту публикацию в Instagram