Ոչ համակարգային ընդդիմությունը պետության թշնամին չէ․ Պուտին
Russia«Ոչ համակարգային ընդդիմադիրները պետության թշնամին չեն, նման բան չկա»֊, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Պետության ղեկավարը վստահ է, որ, միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները, ներառյալ ընդդիմադիրները, ոչ միայն պետք է քննադատեն իշխանություններին, այլև հստակ պատկերացում ունենան, թե ինչպես լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։
«Շարքային քաղաքացին ուզում է տեսնել ոչ միայն այն, թե ինչպես են քննադատում իշխանություններին, այլ նաև ուզում է լսել, թե ինչ են առաջարկում այդ նույն քննադատողները։ Եվ, երբ քննադատությանն ի պատասխան՝ նա ոչինչ չի լսում, նրա մոտ հարց է առաջանում՝ ում օգտին քվեարկել։ Շարքային քաղաքացու քաղաքական գիտակցությւոնը վերջին ժամանակներում զգալիորեն աճել է», - շեշտել է ՌԴ նախագահը։