Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 147-ի
RussiaՌուսաստանում վերջին մեկ օրվա մեջ գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության 33 դեպք, հայտնում է COVID-19-ի իրավիճակը դիտարկող օպերատիվ շտաբը, հայտնում է ria.ru֊ն:
Դրանցից 31 դեպքը հայտնաբերվել է Մոսկվայում, ևս մեկական՝ Տոմսկի և Նովոսիբիրսկի շրջաններում: Պարզվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում բոլոր վարակակիրներն այցելել են անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներ:
Հիվանդները հոսպիտալացվել են։ Նրանց հետ կապ հաստատողները կուղարկվեն փորձաքննության: