00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում. Դավիթ ՍանասարյանՌուստամ Բադասյանը՝ ոստիկանության բարեփոխումների մասին (տեսանյութ)24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հունիսի 3-ի դրությամբ դադարեցվել է 1599 կազմակերպության գործունեություն Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է 15 երեխայի հետ Բժիշկները՝ բաց տարածքներում և մեքենայի մեջ ընտանիքի անդամների դիմակ կրելու մասին (տեսանյութ)Ինչո՞ւ ասիմպտոմ դեպքերի համար բուժում չի նշանակվում (տեսանյութ)Քաղաքացին «Բ 58» է խմել՝ մտածելով, որ քննիչը ձերբակալելու է իրենԱրդյոք միֆ է կորոնավիրուսը, պե՞տք է վախենալ մահերի թվից․ մասնագիտական քննարկում Covid-19-ի մասին (տեսանյութ)

Արցախի բնակիչները՝ անկախ բնակության վայրից, արժանի են հարգալից վերաբերմունքի. Աշոտ Ղուլյան

Բնական է, որ մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով եւ նպատակ հետապնդելով առավեագույնս զերծ պահել  մեր բնակիչներին զանգվածային ու մարդաշատ միջոցառումներից, ինչպես նաեւ փորձելով բացառել վիրուսի ներթափանցման եւ տարածման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը՝ որոշում ենք կայացրել չեղարկել ծրագրված հանդիպումները։ Այս մասին Ֆեեյսբուքի եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի Ժողովրդական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հայցում եմ մեր բոլոր այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց հետ մենք չենք հասցրել հանդիպել իրենց բնակավայրերում։ Այսօր մենք պետք է լինեինք Մարտակերտի շրջանի Վանքի ձոր գյուղում, համոզված եմ, որ մեր քաղաքացիները մեզ այնտեղ սպասել են, վստահ եմ, որ մենք առաջիկա օրերին իրավիճակը նորմալանալու հետ մեկտեղ կարող ենք շարունակել մեր քարոզարշավը եւ խոսել մեր ապագայի խնդիրների մասին», ասել է Աշոտ Ղուլյանը։

Նախագահի թեկնածուն ներկայացրել է ԱԺԿ-ի նախընտրական ծրագրի դրույթները.

«Առաջինը կցանկանայի սկսել հանրային հաշվետու եւ արդյունավետ կառավարման ոլորտում մեր  առաջարկներին եւ նորամուծություններին.

Առաջին սկզբունքը կապված է բիզնես-քաղաքականություն տարանջատման գործուն մեխանիզմների ստեղծման հետ։ Կարծում եմ, որ այն, ինչ մենք ունենք սահմանադրորեն ամրագրված մեր օրենսդրությամբ եւ տարբեր օրենսդրական կարգավորումներով, այժմ կարիք կա, որ մենք փորձենք այդ ոլորտում գործուն մեխանիզմներ իրականացնել։ Ինչ է պետք դրա համար․ շատ կարեւոր է քաղաքական կամքը, որպեսզի մենք կառավարման ոլորտում անպայման ունենանք քաղաքական իշխանության բնույթ եւ դրանից ելնելով կարողանանք նաեւ մեր երկրում իրականացնել կառավարման այն որակը, այն գործառույթները, որոնք հատուկ են 21-րդ դարի պետական կառավարման համակարգերին։ Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումները մենք մտածում ենք, որ պետք է իրականցվեն մշտապես եւ մեր դեպքում պետք է համադրել Արցախի 30-ամյա պետական կառավարման դրական փորձը եւ համաշխարհային զարգացումները։ Դրա արդյունքում կարող ենք ունենալ ծախսարդյունավետ, արագ արձագանքող, ճկուն եւ մրցունակ պետական կառավարման համակրգ։ Մեր քաղաքացիների մեծ մասի դժգոհությունը գալիս է մեր կառավարման համակարգի դանդաղկոտությունից, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից»։

Կառավարման համակարգի ձեւավորման գործում, ըստ Աշոտ Ղուլյանի, պետք է բացառել հովանավորչությունը,  ապօրինությունները, ազգակցական կապերով պայմանավորված պաշտոնների նշանակումը, ինչպես նաեւ բոլոր կարգի սեռային, տարիքային խտրականությունները։ 

«Ցանկանում ենք ներդնել մերիտոկրատական, այսինքն արժանիքների վրա հիմնված առաջխաղացման սկզբունքը հանրային ու քաղաքացիական ծառայության մեջ, ինչի արդյունքում պետական պաշտոնները տրվելու են լավագույններին։ Մեր պետական կառավարման համակարգում ունեցած լավագույն փորձը, նաեւ բացթողումները  մեզ հնարավորություն են տալիս խոսել առաջիկայում մեր հանրային, քաղաքացիական ծառայության ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին։ Մասնավորապես, կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով կարեւոր է ներդնել փաստահեն քաղաքականությունը եւ դրա մշակումն ու իրականացումը, որովհետեւ եթե մենք որեւէ քայլ պետկան կառավարման համակարգում չենք կարողանում հիմնավորել գիտական հետազոտություններով եւ դրա արդյունավետության հավաստմամբ, շատ դժվար է եւ բնականաբար այստեղ խոսք կարող է լինել սուբյեկտիվ կամ կամայական մոտեցման մասին։ Մեր կառավարման համակարգում այսօր էլ խնդիր կա, որ պետք է բեռնաափել պետական կառավարման համակարգը նապխարարություններում, գերատեսչություններում՝ բացառելով գործառույթների կրկնությունը: Կարեւոր է, որ մենք մանսավոր հատվածի հետ համագործակցությամբ կարողանանք այնպես անել, որ մեր պետական համակարգի լավագույն մասնագետները անգործ չմնանեւ կարողանան մասնավոր հատվածում իրենց գիտելիքները, ունակությունները կիրառել»։

Ըստ Աշոտ Ղուլյանի՝ առաջադեմ պետություններում պետական կառավարման համակարգում կիրառվում է ռազմավարական պլանավորման մեթոդը։

«Մենք պետք է պետական ծրագրերում անպայման հիմնվենք ռազմավարական ծրագերի վրա, որովհետեւ միայն այդպես կարող ենք հասնել այդ ծրագրերի արդյունավետությանը, որպեսզի այդ ծրագրերի վրա կատատարվող ծախսերը անիմաստ չլինեն։ Հանրային ծառայության բնագավառում պետք է փորձել զերծ մնալ բյուրոկրատական ընթացակարգերից, այնպես, ինչպես շատ երկրներում կիրառվում է մեկ պատուհանի սկզբունքը, մարդկանց դիմումների, բողոքների առցանց քննարկումը։ Կարեւոր է թափանցիկությունը պետական գնումների համակարգում, որովհետեւ այստեղ էլ ունենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են հիմք դնել ավելորդ եւ անիմաստ ծախսերի։ Պետք է այնպես անել, որ մասնավոր հատվածից գնումները չկատարվեն մեկ կամ երկու ընկերություններից, որպիսի ապահովենք տարբեր կազմակերպությունների, այդ թվում ՓՄՁ-ների մրցունակ լինելը։ պետական եւ ՏԻՄ-երի կողմից ծախսվող գումարների վերահսկման նպատակով մենք նաեւ մտադիր ենք սահմանել անկախ աուդիտի անցկացման պահանջը̬»։

Վերջում ԱՀ նախագահի թեկնածուն նշել է, որ այս բոլոր գործքառույթները պետք է ամփոփվեն մեկ շատ կարեւոր սկզբունքի մեջ։

«Դա մեր պետական կառավարման համակարգի աշխատողների սրտացավ վերաբերմունքն է քաղաքացիների կարիքների հանդեպ։ Մինչեւ հիմա մեր հանրային, քաղաքացիական ծառայողների կողմից կիրառված վերաբերմունքը արժանի է վերանայման, որովհետեւ Արցախի բնակիչները՝ անկախ բնակության վայրից, արժանի են հարգալից վերաբերմունքի»։

Լրահոս
4 Հուն
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. ԲադասյանԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 10 հազարը. Associated Press Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Գործազրկության «համաճարակ». քանի աշխատատեղ է բացվել և քանիսն են փակվել կարանտինի ընթացքումՄենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Թորոսյան Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ապրող օտարերկրացու նամակը՝ գրված իր խորհրդականին Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Վարչապետը մանրամասներ հայտնեց իր և իր ընտանիքի անդամների առողջական վիճակի մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնելՀայաստանում կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել Հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ. ՓաշինյանՌուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 831 նոր դեպք․ Ռիա ՆովոստիՊարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Մեծ վաստակ ունեցող Խաչատուրովը գնա ո՞ւմ հարցերին պատասխանի. փաստաբան Ինչո՞ւ Դավիթ Անանյանը հեռացավՊԲ-ն ապրիլյանի օրերին դիրքերում սպառազինության պրոբլեմ չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի պրոբլեմ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Այլ անձով ձևակերպված վարկը բանկից հափշտակելու դեպքով գործից անջատված մասը դատարանում է Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնեց հորաքույրը (տեսանյութ)Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները. ՆաղդալյանԴոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 129 քաղաքացիՀիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել «Հաղթանակ» զբոսայգու մոտ գտնվող հյուրանոցային համալիրի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում. Դավիթ ՍանասարյանՓաշինյանը հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես՝ ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Մենուա Հարությունյան Ռուստամ Բադասյանը՝ ոստիկանության բարեփոխումների մասին (տեսանյութ)ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ 24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը Երևանի վեց դպրոցի տնօրեններին տրվել է նկատողություն. նախարար Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հունիսի 3-ի դրությամբ դադարեցվել է 1599 կազմակերպության գործունեություն «Հանրաքվեի համար հավաքված գումարները երբ են վերադարձնելու նվիրատուներին»Կորոնավիրուսի առաջին դեպքը Ջավախքում. Ղաուրմայի բնակչի թեստը դրական է Կարծում եք զարմացա՞, չէ, հերթական անգամ զզվեցի․ Նաիրա ԶոհրաբյանՑավով եմ տեսնում, թե ինչ դժվարություններ են տանում մեր հայրենակիցները` համաճարակի պատճառով․ Մարիամ Փաշինյան (տեսանյութ)Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել ԱՀԿ-ն հորդորում է առողջ մարդկանց բժշկական դիմակներ չկիրառել․ NewsTubeԱջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է 15 երեխայի հետ Բժիշկները՝ բաց տարածքներում և մեքենայի մեջ ընտանիքի անդամների դիմակ կրելու մասին (տեսանյութ)Նորվեգիայում սողանքի հետևանքով գյուղը հայտնվել է ծովում. The Local (տեսանյութ)Ինչո՞ւ ասիմպտոմ դեպքերի համար բուժում չի նշանակվում (տեսանյութ)Քաղաքացին «Բ 58» է խմել՝ մտածելով, որ քննիչը ձերբակալելու է իրենՃՈ հաշվառման և քննական ստորաբաժանումներից տեղեկությունները այսուհետ կարել է ստանալ առցանց եղանակով Պուտինը հայտարարել է երկրում կորոնավիրուսային իրավիճակի կայունացման մասին․ Ռիա նովոստիԱրդյոք միֆ է կորոնավիրուսը, պե՞տք է վախենալ մահերի թվից․ մասնագիտական քննարկում Covid-19-ի մասին (տեսանյութ)Թավշյա ապօրինաշինություն․ Մարությանն արդեն մայթեր է զավթում․ Դավիթ Խաժակյան Ռոման Գոլովչենկոն նշանակվել է Բելառուսի վարչապետՎերջին զանգից՝ վերջին պար. ԿԳՄՍ նախարար
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը«Ոչ սովորական» տրանսգենդեր զույգը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ, տեսանյութ)
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի դեռ 2018թ.-ից