Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդ է մահացել
ՌուսաստանՄոսկվայի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուս ունեցող 79-ամյա կին է մահացել: Այս մասին հաղորդվել է հինգշաբթի օրը՝ Մոսկվայի՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկող կոմիտեի կողմից, հայտնում է tass.ru֊ն: Ընդգծվում է, որ հիվանդը ունեցել է խրոնիկ հիվանդություններ:
Կինը հոսպիտալացվել է մարտի 13-ին, իսկ մարտի 14-ին, հարազատների պնդմամբ, բուժման նպատակով տեղափոխվել է մասնավոր բժշկական հաստատություն, որտեղ անմիջապես մեկուսացվել է: Հաղորդվում է, որ հիվանդը մահացել է թոքաբորբի հետևանքով` խիստ զուգակցված պաթոլոգիայի ֆոնի վրա` սրտանոթային հիվանդություն, շաքարախտ, խրոնիկ թոքային հիպերտոնիա: Հիվանդի մերձավորների շրջապատը պարզվել և մեկուսացվել է։