Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին 

«Ո՞ւմ տանն է հեռուստացույց միացրած, անջատե՛ք». ինչպես են անցնում օնլայն դասընթացները

Հասարակություն

«Ո՞ւմ տանն է հեռուստացույց միացրած, անջատե՛ք», «հասկացա՞ք դասը՝ «այո՜»», «բոլորով միասին մի՛ բղավեք», - ահա այսպիսի զավեշտալի իրավիճակում է անցնում հեռավար դասապրոցեսը: Ինչ խոսք, նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռավար դասապրոցեսին անցնելը միակ միջոցն է, որպեսզի երեխաները պարապուրդի չմատնվեն, սակայն հարկավոր է հասկանալ, թե որքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ դժվարություններ են առաջանում դասերն՝ օնլայն անցկացնելիս:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի թիվ 80 հիմնական դպրոցի հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Լիլիթ Կարապետյանն ասաց, որ փորձում են ամեն բան համակարգված անել, որպեսզի խնդիրներ չառաջանան. «2 օր է, ինչ աշխատում ենք այս տարբերակով: Երեխաներին նախապես զգուշացնում ենք, որ դասաժամերն անելու ենք, օրինակ, 09:00-14:00-ին: Viber-ում, Whats App-ում, Messenger-ում բոլոր դասարանների և առարկաների համար բացել ենք առանձին խմբեր և յուրաքանչյուրին ուղարկում ենք հանձնարարություններ, նյութեր, այնուհետև երեխաներն իրենց տեսաձայնագրում, տնային առաջադրանքների պատասխանները նկարում, ուղարկում են մեզ: Ստուգում, սխալների ուղղում ենք անում: Տեստային առաջադրանքներ ենք կազմել, դասագրքից դուրս նյութեր ենք ուղարկում և փորձում ենք հարցերին լուծումներ տալ: Ներկա, բացակա է արվում, ով տնային առաջադրանքները չի անում, խմբում անունը պարտադիր նշվում է»,- ասաց ուսուցչուհին՝ ընդգծելով, որ ի զարմանս իրեն՝ երեխաները շատ ակտիվ են, խանդավառված: 

Նրա կարծիքով՝ հեռավար դասապրոցեսը արդյունավետ տարբերակ է, քանի որ 1 ամիս ոչինչ չանելու փոխարեն՝ երեխաները հնարավորություն ունեն դասերով զբաղվելու. «Միայն ծնողների հանձնարարությամբ դասեր անելը արդյունք չէր տա, իսկ այս տարբերակը լուծում է, որ մնան դասապրոցեսի մեջ»

Հարցին՝ ինչպե՞ս է կարգավորվում հարցը, երբ նույն ժամին տարբեր դասեր են լինում, Կարապետյանն ասաց, որ դասղեկներով համագործակցում են, որպեսզի նման դեպքերը բացառվեն: 

Մեզ հետ զրույցում Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի  տարրական դասարանի ուսուցչուհի Մարգարիտա Հայրապետյանը, թեև օգտակար է համարում հեռավար ուսուցումը, սակայն կարծում է, որ այն նաև խնդիրներ է առաջացնում. «Նյութերը նկարում Viber-ով ուղարկում եմ երեխաներին, իրենք տեսաուղերձով անգիրները, պատմությունները ներկայացնում են ինձ: Բավականին բարդ է այս պրոցեսը, եթե դպրոցում իմ առարկան տևում էր 09:00-15:00-ն, ապա հիմա ես ամբողջ օրը զբաղված եմ լինում, երեխաները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում պատասխաններն այդ ընթացքում ուղարկել, մինչև ուշ ժամերի ուղարկում են: Ես ունեմ 33 աշակերտ, բոլորը շատ ակտիվ մասնակցում են, սակայն չի ստացվում բոլորին միաժամանակ համախմբել: Հիմա բոլորս տանն ենք, ես ունեմ 2 ուսանող երեխա, ամեն մեկս մի ննջարան ենք մտնում ու երբեմն խանգարում ենք միմյանց, և հետո դրանից ինտերնետ կապն էլ է թուլանում»,- նշեց նա: 

Հայրապետյանին մտահոգում է այն, որ այնպես չստացվի, որ այս դասերը համարվեն կատարված և դպրոց գնալիս՝ այլևս չանցնեն. «Ես դեմ չեմ ավել ամիս գնալ դպրոց, որպեսզի երեխան լավ սերտի դասը, հատկապես, 4-րդ դասարանները, որոնք քննություն պիտի հանձնեն: Օրինակ բազմապատկում անցնելիս, եթե գրատախտակին ցույց չտամ, խմբային աշխատանք չարվի, երեխան չի հասկանա: Սրանից տուժում է, հատկապես, առարկայից թույլ երեխան, եթե ծնողն էլ ռուսերենի իմացություն չունի և դժվարանում է երեխային բացատրել»,- ասաց Հայրապետյանը:

Չնայած այս ամենին՝ երեխաներն արտագրություններ անելու տարբերակ են գտել, առանձին բացված խմբում, որտեղ չկան ուսուցիչները՝ փոխանակվում են առաջադրանքների պատասխաններով և տալիս ուսուցչուհուն: Ստացվում է՝ երեխաները ոչինչ չեն սովորում, միայն արտատպում են:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 16-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Աշակերտներն ու ուսանողները անցել են հեռավար ուսուցման։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ ամեն օր Հանրային հեռուստաալիքի եթերի տարբեր ժամերի՝ 08:30-09:30 և 11:30-12:40, կլինեն տարբեր դասեր, դասախոսություններ են տեղադրվելու նաև Youtub–ում, որոնք դիտողներից ինտերնետ տրաֆիկ չեն տանելու։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Ամենադիտված