Գործադիրում քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման հարցը Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով (տեսանյութ) Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը. Հարությունյան Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը «Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, կմնա կալանքի տակ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքի Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները. ՊՆ Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար 

ԲԴԽ նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին՝ Քոչարյանի պաշտպանների վարքագծի վերաբերյալ

Իրավունք

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին 2020 թվականի մարտի 17-ին՝ ժամը 13:00-ին նշանակված և դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ:

Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ լրատվական ծառայությունը:

Կից՝ դիմումի բովանդակությունը.

«Հարգելի պարոն Զոհրաբյան,

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին հրավիրվել է դատական նիստ: Դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չի կայացել, որի մասին դատարանի աշխատակազմը նախապես դատավարության մասնակիցներին, այդ թվում` ամբաստանյալների պաշտպաններին տեղեկացրել է հեռախոսազանգի միջոցով:

Այդուհանդերձ, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը, Միհրան Պողոսյանը և Հովհաննես Խուդոյանը 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում ներկայացել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և մուտք են գործել թիվ 1 դատական նիստերի դահլիճ:

Դատական նիստերի դահլիճում գտնվելու ընթացքում ամբաստանյալների պաշտպանների կողմից դրսևորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի և դատավարության մյուս մասնակիցների հանդեպ: Մասնավորապես` պաշտպան Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց և դատական կարգադրիչների պահանջներից հետո միայն դադարեցրել իր գործողությունները, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում (այն սեղանի շուրջ, որտեղ տվյալ գործով դատական նիստերին մասնակցում են մեղադրողները), Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել: Գտնվելով դատական նիստերի դահլիճում՝ վերջիններս ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ:

Պաշտպանների վերոնշյալ վարքագիծը տեսաձայնագրվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

«Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանը պարտավոր է պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները:

«Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 1.1 կետի համաձայն` փաստաբանի գործունեությունը փաստաբանի վրա դնում է բազմազան իրավական և բարոյական պարտականություններ՝ դատարանների և այլ մարմինների առջև, որտեղ փաստաբանը ներկայացնում է վստահորդի շահերը: Այս հարաբերություններում փաստաբանը պետք է հարգանքով վերաբերվի այն մարմիններին, որոնց հետ նա առնչվում է, պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, ինչպես նաև արդարադատության պատշաճ և իրավաչափ իրականացմանը:

Կանոնագրքի 2.2.2 կետի համաձայն` մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական կամ այլ բնագավառում (ոլորտում) փաստաբանը պետք է խուսափի այնպիսի վարքագծից (գործողությունից կամ անգործությունից), որը կարող է կասկածի տակ դնել կամ խաթարել փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը:

Կանոնագրքի 4.1 կետի համաձայն` փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի գործունեությունը կարգավորող կանոններին, այդ թվում՝ պետք է հարգանքով վերաբերվի դատավորին և/կամ դատավարության մյուս մասնակիցներին: Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի՝ դատավորի, արբիտրի, կամ վարույթի այլ մասնակիցների գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ հարգանք դրսևորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ և անվախ՝ հաշվի չառնելով իր անձնական շահերը:

Այսպիսով, գտնում ենք, որ 2020 թվականի մարտի 17-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով պաշտպանների վերը նկարագրված վարքագծով անհարգալից վերաբերմունք է դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 39-րդ և 39.1-րդ հոդվածներով` խնդրում ենք միջոցներ ձեռնարկել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ:

Կից ներկայացվում է տեսաձայնագրությունը լազերային կրիչով:

Հարգանքով՝ Ռուբեն Վարդազարյան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գործադիրում քննարկվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման հարցըՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով (տեսանյութ)Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը. Հարությունյան Թանկարժեք մետաղների գներԱդրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել, հակառակ դեպքում հետագայի համար դիմադրության ռեսուրսներն ամբողջությամբ կփոշիացվեն. ԱբրահամյանՀայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, կմնա կալանքի տակ«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքիՎարչապետի որոշմամբ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ է նշանակվել Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները. ՊՆ Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը Աստղագուշակ՝ մարտի 28-ի համարԼույս չի լինի«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն. Վահե ՀովհաննիսյանՊահք. օր 37. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Երկուսը դեմ չեն, երրորդը հարմարվում է«Հրապարակ». Ավինյանը չի էլ թաքցնում՝ ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին«Փաստ». Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարությունը խառնվել է Գագիկ Ջհանգիրյանի թոշակի գործին«Հրապարակ». Հերթական անտրամաբանական նշանակումը«Ժողովուրդ». Ով կփոխարինի ՄԻՊ թեկնածու դատախազի տեղակալին«Փաստ». Տիգրան Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ«Փաստ». Ինչո՞ւ են դեմ Արթուր Դավթյանի թեկնածությանը«Ժողովուրդ». Ռուսաստանաբնակ հայ օլիգարխը՝ Ազգային ժողովումԻրանը կիբերզենք է ստանում Ռուսաստանից․ WSJԱրքայազն Հարրին վերադարձել է Լոնդոն և հայտնվել դատարանումՈւղևորը բացել է ինքնաթիռի դուռը և բերման ենթարկվել (տեսանյութ)Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն․ կան փակ ավտոճանապարհներ Արցախը գտնվում է պաշարման մեջ, կարևոր է, որ կառավարման համակարգը կարողանա համապատասխան ձևով գործել․ Դավիթ Բաբայան Իսլամական գործիչների մահը ընդգծում է Ադրբեջանում քաղաքական և կրոնական տարաձայնությունները. EurasiaNetԵրևանում բախվել են Hyundai Elantra-ներն ու Akura-ն. կան վիրավորներ, որոնցից մեկը երեխա է Քիմ Քարդաշյանը լողազգեստով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Թենեսիի դպրոցում հրաձգության հետեւանքով 6 մարդ է զոհվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Իսրայելի վարչապետը դատական բարեփոխումների վերաբերյալ իր որոշումն անվանել է քաղաքացիական պատերազմից խուսափելու հնարավորությունԱնթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան․ Sputnik Արմենիա Երգչուհի Շակիրան նոր ընտրյալ ունիՀրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը պարապուրդի է մատնվա՞ծ. ինչու է պառակտվել ավագանինԴոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի կապակցությամբԱզատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բռնցքամարտիկ Դեմուրչյանին Սելենա Գոմեսն անկեղծ լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներինՍերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ Անհայտ անձը փորձել է ներխուժել Շոլցի բնակարանԹուրքական մամուլն անդրադարձել է ստադիոնի «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին Իլոն Մասկի նախկին ընկերուհին բացահայտել է դստեր նոր տարօրինակ անունը
Ամենադիտված