Չինարի գյուղի ավտոճանապարհին «ՎԱԶ-2107»-ն ամբողջությամբ այրվել է
Чрезвычайный случайՄարտի 19-ին, ժամը 11:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վոլոդյա Չ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 12:26-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: