Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 

Ստեփանակերտում գումարվեց «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Տեսանյութեր

Մարտի 15-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի փոքր կոնֆերանս սրահում տեղի ունեցավ «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրը «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունն է, որ հնգամյա բազմարդյունք գործունեությամբ կայուն նախադրյալներ էր ստեղծել գիտակազմակերպական նոր կառույցի հիմնադրման և կոնկրետ ռազմավարական ուղղություններով հետազոտական գործունեություն ծավալելու համար:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են գիտնականներ Արցախից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Նրանցից չորսը գիտության դոկտորներ են, հինգը՝ գիտությունների թեկնածուներ: 

Ողջունելով հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ինստիտուտի հիմնադրման նախաձեռնող և տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը խոսեց հիմնադրամի ստեղծման նախապատմության, շարժառիթների, նպատակների ու խնդիրների մասին՝ հավաստելով, որ այն գործելու է նախ և առաջ որպես ուղեղային կենտրոն՝ գիտության ու պրակտիկայի ամուր կապի մեխանիզմով, որի գործառույթը ոչ միայն ավանդական՝ հիմնարար  ու կիրառական հետազոտությունների անցկացումն է, այլև կապի հաստատումը մի կողմից՝ գիտելիքի և իշխանության, գիտության ու տեխնիկայի, մյուս կողմից՝ հանրայնորեն կարևորություն ներկայացնող այլ ոլորտների միջև: Այդ առաջնահերթութան համաձայն՝ «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտը, տեղայնացնելով աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների փորձը, կիրականացնի կոնկրետ ռազմավարական խնդիրներ: Ինստիտուտն իր առաքելությունն է համարում «զարգացնել գիտությունն Արցախում, արդյունքները ներդնել երկրի կենսագործունեության համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառներում՝ ամրապնդելով հայոց պետականությունը, և գիտության դիվանագիտության միջոցով նպաստել Արցախի Հանրապետության ճանաչելիության բարձացմանն ու միջազգային ճանաչմանը»:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, քաղաքագիտության դոկտոր, ԵՊՀ դոցենտ Խաչիկ Գալստյանը, խոսելով Արցախում նման ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության ու կարևորության մասին, անդրադարձավ օրակարգային հարցերին և առաջարկեց քննարկել ու հստակեցնել ինստիտուտի առաքելությանն ու նպատակներին համահունչ ռազմավարական  ուղղությունները:  

Քննարկվող հարցերի շրջանակը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության և Արցախի Հանրապետության կենսագործունեության տարբեր հիմնախնդիրներով զբաղվող հայ և օտարերկրյա գիտնականների տվյալների բազայի ստեղծման, նրանց ներուժի նպատակային օգտագործման, կոնկրետ ուղղություններով (հայագիտական/ արցախագիտական, տարածաշրջանային, միջգիտակարգային) գիտական հետազոտությունների իրականացման, գիտավերլուծական ու տեղեկատվական նյութերի պատրաստման, տպագրության ու տարածման, գիտաժողովների, դասընթացների, կլոր սեղանների ու գիտագործնական սեմինարների կազմակերպման, Արցախի Հանրապետության համայնքների հիմնախնդիրների բացահայտման, գիտության դիվանագիտության զարգացման, էլեկտրոնային պաշարների հավաքագրման ու տարածման, հայկական և օտարերկրյա գիտահետազոտական կառույցների, ուղեղային կենտրոնների հետ փոխարդյունավետ համագործակցության, իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար գիտական հետազոտությունների, վերլուծությունների, խորհրդատվությունների և մշակումների պատվերների կատարման, գործարարների, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ընդլայնման, սոցիալական ձեռնարկատիրության զարգացման և բազմաթիվ այլ հիմնահարցերի՝ գործողությունների իրականացման միջնաժամկետ ու կարճաժամկետ պլանավորմամբ, ինչը հնարավորություն կտա կոնկրետ ժամկետներում, հստակ մեխանիզմների ու գործիքակազմի կիրառմամբ արձանագրելու շոշափելի արդյունքներ:

Առաջիկա կարևոր նախաձեռնություններից են լինելու www.artsakhinstitute.org հասցեով պաշտոնական կայքի գործարկումը և «ԱՐՑԱԽ» հրատարակչության հիմնումը, որոնք մեծապես կնպաստեն ինստիտուտի ռազմավարական նպատակների իրականացմանը:

Իր առաքելությանը համահունչ՝ ինստիտուտն առանձնակի կարևորում է Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ գիտական թեզերին և պետական բարձր մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչության հակադարձումը, երիտասարդության շրջանում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գիտակրթական ծրագրերի իրականացումը, ԱՀ-ի սոցիալ-տնտեսական ու անվտանգության քաղաքականության ոլորտներում հետազոտական ծրագրերի իրականացումը, Արցախյան հիմնախնդրին նվիրված գիտավերլուծական աշխատանքներով միջազգային գիտական հանրության և համացանցային տիրույթում եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) հայանպաստ բովանդակության ստեղծումն ու տարածումը, հասարակայնորեն նշանակալի հիմնախնդիրների լուծման հնարավոր տարբերակների որոնումը և այլն:

Երկարաժամկետ պլանավորմամբ ապահովվելու է նաև ԱԵԳՄՄ-ի «Գիտական Արցախ» պարբերականի եռալեզու հրատարակումը (տարվա ընթացքում առնվազն 4 համար), հայագիտության (այդ թվում՝ արցախագիտության) նվաճումների տարածման ու հանրահռչակման նպատակով հանրագիտական ու գիտավերլուծական գրականության ստեղծումը:

Քննարկվող հարցերի շուրջ արժեքավոր դիտարկումներ ու առաջարկություններ արեց հոգաբարձուների խորհրդի անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը՝ պատրաստակամություն հայտնելով իր փորձն ու գիտելիքները ներդնել ինստիտուտի ռազմավարական նպատակների իրականացման գործում և, որպես ՌԴ-ի ակադեմիական միջավայրը ներկայացնող գիտնական, բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ինստիտուտի միջազգայնացմանն ու Արցախի ճանաչելիության բարձրացմանը:

Խորհրդի անդամների դիտարկմամբ՝ ակադեմիաներում ու համալսարաններում գիտահետազոտական աշխատանքները սովորաբար ամփոփվում են տեսա-մեթոդաբանական դիսկուրսներով, որոնք հաճախ վերացական բնույթ են կրում՝ հեռու պետության հիմնախնդիրներից: Իսկ պետական կառավարման օղակներում պաշտոնավարողները, սովորաբար ծանրաբեռնված լինելով ընթացիկ գործերով, ժամանակ չեն ունենում միջազգային հիմնախնդիրների մեթոդաբանական մշակման համար: Ուստի ուղեղային կենտրոնները լրացնում են գաղափարների ու գործողությունների միջև առկա անջրպետը: Այդ տեսանկյունից էլ ավելի է կարևորվում հիմնադրամի ստեղծումը, որ մեծապես կլրացնի առկա բացը հատկապես Արցախի միջազգային ճանաչման համատեքստում:

Խորհրդի նիստում քննարկվեց ու հաստատվեց նաև «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպական կառուցվածքը: Հիմնադրամը կունենա գիտական խորհուրդ, արցախագիտական, տարածաշրջանային ու միջգիտակարգային հետազոտությունների բաժանմունքներ, համանուն հրատարակչություն, ինչպես նաև գիտական գրադարան, որ կունենա համակարգված հավաքածու և ԱԷԳ-ին զուգահեռ կնպաստի սահմանված առաջնահերթություններով հետազոտությունների իրականացմանը:

Մասնագիտական գրականության առաջին նվիրատուները հոգաբարձուների խորհրդի անդամներին էին՝ նախագահ Խաչիկ Գալստյանի գլխավորությամբ: Աշխատանքներ կտարվեն նաև գրադարանի հավաքածուի համալրման աղբյուրները բազմազանեցնելու ուղղությամբ:

«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման և անդրանիկ նիստի առթիվ տնօրեն Ավետիք Հարությունյանին, հոգաբարձուների խորհրդի նախագահ Խաչիկ Գալստյանին ու անդամներին ընդունեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շնորհավորելով ինստիտուտի հիմնադրման կապակցությամբ՝ նա օրհնանքի խոսք ասաց և իր պատրաստակամությունը հայտնեց ըստ ամենայնի աջակցել կառույցի կայացմանն ու կանոնադրական նպատակների իրականացմանը:

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախի հոգևոր առաջնորդին շնորհվեց «Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ» կոչում:

Թեհմինա Մարության

Լուսանկարները` «Արցախպրես» լրատվական գործակալության

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
Ամենադիտված