Ռուստամ Մախմուդյանը` դատավոր
RightԲարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ մարտի 19-ին, որոշել է ՀՀ նախագահին առաջարկել Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու, ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը՝ Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար:
Առաջարկը ներկայացնելուց հետո թեկնածուն պետք է տա իր համաձայնությունը, որից հետո օրենքով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահը կստորագրի հրամանագիր: