00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խնդրում ենք ուղարկել մեզ Ռուսաստան. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3452֊ի․ IRINNՔաղավիացիայի կոմիտեում EASA-ի հայտնաբերած խախտումները ավելի վաղ ՊՎԾ-ն է բացահայտելԹեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջԱրթուր Վանեցյանը հայրենասիրության թեմայով հեռավար դաս է անցկացրել Բերձորի աշակերտների համար (լուսանկարներ) Զինծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցըԵրգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով․ Twitter Դանակահարություն՝ Նորք-Մարաշում. 28-ամյա երիտասարդը խոհանոցային դանակով է հարվածել «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է Նիկոլ Փաշինյանը՝ կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը․ ՈՒՂԻՂ

Թուրքիան մեղսակից է այն բոլոր հանցագործ դրսեւորումներին, որ իրականացրել եւ իրականացնում է պաշտոնական Բաքուն. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թուրքիան եւ ԼՂ հիմնախնդիրը․ ԼՂ կարգավորման քննարկումները թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովներին 1992-2002թթ․»

Արցախյան հակամարտության առաջին իսկ օրից Թուրքիան որդեգրել է Ադրբեջանին սատարելու բացահայտ քաղաքականություն։ 1991թ․ սեպտեմբերին Ադրբեջանի անկախության հռչակումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն «ողջունեց եղբայրական Ադրբեջանի որոշումը», իսկ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը 1991թ․ նոյեմբերի 9-ին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։

Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիան ակտիվ դերակատարում ստանձնեց տարածաշրջանում՝ բացահայտ դրսեւորելով վաղեմի պանթուրքիստական վաղեմի նկրտումները։

Նշված ժամանակաշրջանում Թուրքիայի քաղաքական էլիտան փորձում էր միջնորդի դեր ստանձնել Արցախյան կարգավորման գործընթացում։ Պաշտոնական Անկարան շահագրգռված էր Ադրբեջանում ռուսական ազդեցության նվազեցմամբ եւ քայլեր էր ձեռնարկում Ադրբեջանի իշխանություններին իր ազդեցության տակ պահելու ուղղությամբ։

Ինչպես նշել է Զբիգնեւ Բժեզինսկին «Թուրքիայի համար կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների անկախությունը առանց Ադրբեջանում թուրքական ազդեցության գերակայության մեծ նշանակություն ունենալ չէր կարող»։ Մինչեւ 1992թ․ պաշտոնական Անկարան Արցախյան կոնֆլիկտում պահպանում է զգուշավորություն։

Դեռեւս 1992թ․ Թուրքիայի նախագահ Օզալը նշում է․ «Թուրքիան չեզոք կլինի այս կոնֆլիկտում, եթե լայնամասշտաբ պատերազմ չլինի, իսկ պատերազմի դեպքում չեզոքություն պահպանել հազիվ թե ստացվի, քանի որ Թուրքիայում ապրում է 2-ից 3 միլիոն ադրբեջանցի»։ Վարչապետ Սուլեյման Դեմիրելը բացահայտեց թուրքական իշխանությունների մինչ այդ դիվանագիտորեն քողարկվող ծրագրերը․ «Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վստահեն նրան»։

Ավելին, վերջինս 1992թ․ հունիսին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին առաջարկեց եռակողմ հանդիպում՝ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով,ինչը մերժվեց Ադրբեջանի նախագահի կողմից՝ պատճառաբանելով ղարաբաղաադրբեջանական ճակատում այդ պահին գրանցված ադրբեջանական ուժերի առաջխաղացումը, ինչին բանակցությունները կարող էին վնասել։
Շուշիի ազատագրումից հետո /1992թ․ մայիսի 9/ պանթուրքիստական տրամադրությունները Թուրքիայում ակտիվացան։

«Գորշ գայլերի» առաջնորդ Արփասլան Թյուրքեշը հայտարարեց․ «Մենք չենք կարող չգործել, երբ հայերը գրավում են Ադրբեջանի տարածքը», իսկ նախագահ Օզալը քննադատեց վարչապետ Դեմիրելի կառավարությանը Արցախյան հարցում մեղմ դիրքորոշման համար։ Դրան ի պատասխան Դեմիրելը ընդգծեց, որ Շուշիի գրավումը հայերի կողմից անթույլատրելի է, եւ Թուրքիան այս պարագայում չի կարող դիտորդ լինել։

Այս հայտարարությունը ուղղակիորեն վերահաստատեց Թուրքիայի պանթուրքիստական ձգտումները Արցախյան հարցում։ Թուրքական ազգայնական ընդդիմության առաջնորդ Էջեւիթը ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով իշխանություններին զորք մտցնել Նախիջեւան։

Այս փաստը արժանի է ուշադրության նաեւ այն պատճառով, որ հենց Էջեւիթն է համարվում դեռ 1974թ․ Հյուսիսային Կիպրոս թուրքական զինուժի ներխուժման սցենարի հեղինակը։

Արցախյան կոնֆլիկտում Թուրքիայի միակողմանի՝ պրոադրբեջանական քաղաքականությունը շարունակվեց վարչապետ Թանսու Չիլլերի կառավարման շրջանում ։

1993թ․ հոկտեմբերին վերջինս կոչով դիմեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին՝ «դադարեցնելու հայկական ագրեսիան Ադրբեջանում»։ Հարկ է նշել, որ առնվազն տարօրինակ է, որ ԵՄ անդամ Հյուսիսային Կիպրոսն օկուպացրած եւ Ադրբեջանի ռազմական ագրեսիան խրախուսող եւ սատարող Թուրքիան հանդես էր գալիս նման նախաձեռնությամբ։

Թուրքիայի «փոքր եղբորը» սատարելու գործուն քաղաքականությունը հնարավոր բոլոր ուղղություններով էր՝ եւ դիվամագիտական, եւ ռազմական ճակատում։

ԽՍՀՄ փլուզումից հետո թյուրքալեզու պետությունների դաշինքի ձեւավորման նոր հարթակներ հանդիսացան այդ պետությունների գագաթնաժողովները։

Առաջին անգամ նման առաջարկով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը 1992թ․ մարտին։ Առաջարկը բացահայտ աջակցություն ունեցավ Ադրբեջանի նախագահի կողմից, ով Ադրբեջանում թուրքական հետաքրքրությունների ջերմ ջատագովն էր։

Թյուրքալեզու պետությունների առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ 1992թ․ հոկտեմբերի 30-ից 31-ը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդները նպատակ ունեին այս գագաթնաժողովում հակահայկական փաստաթուղթ ընդունել։ Սակայն թուրք-ադրբեջանական ջանքերը ձախողվեցին․ ինչպես Հյուսիսային Կիպրոսի ճանաչման մասին, այնպես էլ Արցախի դեմ՝ հակահայկական փաստաթղթեր այս գագաթնաժողովը չընդունեց։

Թուրք-ադրբեջանական տանդեմին խանգարեց Կենտրոնական Ասիայի առաջնորդների զգուշավորությունը, որի նպատակը պաշտոնական Մոսկվային դուր գալն էր եւ թույլ չտալը տարածաշրջանում ի հաշիվ ռուսական ներկայության Թուրքիայի ազդեցության ընդլայնում։
Հիշեցնենք, որ այդ փուլում Մոսկվան վերանայել էր իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ Կոզիրեւյան հայեցակարգը եւ նախաձեռնող քաղաքականություն էր վարում կովկասյան տարածաշրջանում։

Հավելենք, որ Անկարայում որոշում կայացվեց հաջորդ գագաթնաժողովը կազմակերպել 1993թ․ Բաքվում, ինչին դեմ էր Ռուսաստանը։ Նախագահ Բորիս Ելցինը 1992թ․ դեկտեմբերին ԱՊՀ գագաթնաժողովում այս առնչությամբ իր դժգոհությունը հայտնեց։ Արդյունքում թյուրքալեզու պետությունների առաջնորդների հաջորդ հավաքը Բաքվում չեղարկվեց։ Որոշվեց այն տեղափոխել 1994թ․ հոկտեմբեր, Ստամբուլ։

Ստամբուլյան գագաթնաժողովում առաջին անգամ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առանձին կետ մտցվեց, ըստ որի՝ կոչ էր արվում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին։
Հաջորդիվ 1995թ․ Բիշքեկի, 1996թ․ Տաշքենդի գագաթնաժողովներում դարձյալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առանձին կետ ձեւակերպվեց՝ վերոնշյալ բովանդակությամբ։

Թուրք-ադրբեջանական տանդեմը ջանում էր հակահայկական ձեւակերպումներ ստանալ, սակայն Կենտրոնական Ասիայի հանրապետությունները սահմանափակվեցին դարձյալ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, ինչը չբավարարեց Ադրբեջանին, քանի որ այդ բանաձեւերը պահանջներ էին ներկայացնում հավասարապես բոլոր կողմերին, ինչից Բաքուն խուսափում էր։

Փաստորեն, Անկարայի եւ Բաքվի ջանքերը դարձյալ ձախողված էին։ Ուշագրավ է,որ բիշքեկյան գագաթնաժողովում մերժվեց Թուրքիայի վարչապետ Դեմիրելի առաջարկը՝ ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում միակողմանիորեն Ադրբեջանին աջակցելու մասին։ Հաջորդ գագաթնաժողովները տեղի ունեցան Աստանայում 1998թ․, Բաքվում 2000թ․, Ստամբուլում 2001թ․։

2001թ․ ապրիլին Ստամբուլում Թուրքիան եւ Ադրբեջանը նախաձեռնեցին եզրափակիչ հայտարարության մեջ ներառել «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» դրույթը։ Սակայն հերթական անգամ տանդեմը չհաջողեց։ Գագաթնաժողովը բավարարվեց ընդհանուր ձեւակերպումներով՝ հղում անելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստաթղթերին։

Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին
Ադրբեջանական զինուժին Արցախյան կոնֆլիկտի ողջ ընթացքում գործուն ռազմական աջակցություն է ցուցաբերվել Թուրքիայի կողմից։ 1991թ․ հոկտեմբերին Ադրբեջան այցելեց Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարը, որի նպատակը թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն էր։

Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց ադրբեջանցի սպաների ուսուցումը Թուրքիայում կազմակերպելու վերաբերյալ։ 1992թ․ հունվարին Թուրքիա այցելեց Ադրբեջանի նախագահ Ա․ Մութալիբովը թուրք-ադրբեջանական ռազմական գործակցության վերաբերյալ քննարկումների նպատակով։ Հայտարարվեց, որ Թուրքիան պարտավոր է աջակցել Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում։

Այս այցելությունից ամիսներ անց 1992թ․ օգոստոսին կնքվեց թուրք-ադրբեջանական ռազմական պայմանագիր։ Թուրքիայի ռազմական ներկայությունը Ադրբեջանում ընդլայնվեց նախագահ Էլչիբեյի կառավարման շրջանում։ Ըստ այդմ՝ թուրքական բանակի 10-ից ավելի պաշտոնաթող գեներալներ Ադրբեջանում կազմակերպում էին բանակաշինությունը։ Իսկ թուրքական բանակի գեներալ Յաշար Դեմիրբուլաքը նշանակվեց Էլչիբեյի ռազմական գծով խորհրդական։ Քիչ անց նա դարձավ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի անդամ։

Զուգահեռաար Ադրբեջանում ակտիվացան «Գորշ գայլերը»՝ հազարավոր վարձկան զինվորներ Թուրքիայից տեղափոխելով Ադրբեջան։

Ռուսական մամուլի տվյալներով՝ միայն 1992թ․ ձմռանը Տրապիզոնից, Ղարսից եւ Անկարայից Արցախյան ճակատ է տեղափոխվել 5-ից 6 հազար թուրք վարձկան։ 1992թ․ գարնանը Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը հասավ իր բարձրակետին։ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Մ․ Փիսունօղլին հայտարարեց․ «Մենք սպասում ենք Անկարայի հրամանին, որպեսզի մտնենք Նախիջեւան»։

Թուրքիայի ախորժակը զսպեց 1992թ․ մայիսին Տաշքենդում կնքված ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության պայմանագրի կնքումը։ 1992թ․ մայիսի 20-ին ԱՊՀ ուժերի հրամանատար մարշալ Շապոշնիկովը հայտարարեց․ «Եթե Թուրքիան նման քայլի դիմի, ապա մենք կհայտնվենք երրորդ աշխարհամարտի շեմին»։ Ռուսաստանի կտրուկ արձագանքը «սառը ցնցուղ» էր ընդդեմ թուրքական զավթողական նկրտումների։

1993թ․ հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամը՝ ռազմական հեղաշրջման փորձը, «ազատություն տվեց Անկարայի ձեռքերին»։ Հունաստանում Հայաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանտուպուլոսի խոսքով՝ Անկարան պատրաստվում էր ռազմական միջամտության՝ խախտելու հայ-թուրքական սահմանը։


Անգամ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Զինված ուժերը բերվեցին ռազմական բարձր պատրաստության։

Ավելին, ըստ պատմաբանների եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների տեղեկությունների՝ եթե հակաելցինյան ուժերը Մոսկվայում պարտվեին, ապա ՌԴ Գերագույն խորհրդի նախագահ Խազբուլատովի եւ Թուրքիայի վարչապետ Չիլլերի պայմանավորվածության համաձայն՝ թուրքական ուժերը պատրաստվում էին «չափավոր հարված հասցնել Հայաստանին»։

Նման որոշում էր կայացվել Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում։ Սակայն ՌԴ-ում Ելցիցնին սատարող ուժերի հաղթանակը ստիպեց Անկարային վերանայել իր որոշումները։

Թուրքիան զգալի ռազմական աջակցություն տրամադրեց Ադրբեջանին 1993թ․ դեկտեմբերի 1994թ․ հունվարին ռազմական կամպանիայի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ հարձակում սկսեց արցախյան ռազմաճակատում։

Թուրքական մամուլը նշված ժամանակաշրջանում ադրբեջանցիների կարճատեւ ռազմական հաջողությունը պայմանավորում է Թուրքիայից ստացված օգնությամբ։ Ուշագրավ է, որ թուրքական ռազմական աջակցությունը Ադրբեջանին շարունակվեց նաեւ 1994թ․ զինադադարից հետո։ 1999թ․ գարնանը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքվեց ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, որի համաձայն՝

1․ Ադրբեջանը առանց Թուրքիայի համաձայնության չի կարող սկսել ռազմական գործողություններ

2․ Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը պատերազմի դեպքում՝ ցուցաբերելով վերջինիս ռազմական եւ քաղաքական աջակցություն։

Այսպիսով, ակնհայտ է, որ Արցախյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան թե դիվանագիտական, թե ռազմական, թե քաղաքական գործուն մասնակցություն է ունեցել Ադրբեջանի աջակցության հարցում։ Թուրքական պետության ողջ ներուժը բոլոր խողովակներով օգտագործվել է ի նպաստ դաշնակից Ադրբեջանի։

Սրա ամենաթարմ փաստագրումն 2016թ․ ապրիլյան պատերազմն է եւ հայ-թուրքական փակ սահմանը։

Աջակցելով Ադրբեջանի քաղաքականությանը՝ ընդդեմ Արցախի ազատատենչ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Թուրքիան մեղսակից է այն բոլոր հանցագործ դրսեւորումներին, որ իրականացրել եւ իրականացնում է պաշտոնական Բաքուն։

Լրահոս
4 Ապր
Արցախում նորանոր ընտրական հանցագործություններ ենք բացահայտում. Դանիել Իոաննիսյան Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Քաղաքացին ներկայացնում է, թե ինչ գներով է վաճառվում բնամթերքը շուկայում (տեսանյութ)Արարատի մարզպետն Արսեն Թորոսյանի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի ԲԿ«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը 15 օր ճանապարհին մնալու պատճառով փչացել է (տեսանյութ) Ինչպես պահպանել առողջ կենսակերպը ինքնամեկուսացման պայմաններում․ 7days.ruԹունավոր գիսաստղը մոտենում է Արեգակին ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընթերցել է «Փոքրիկ իշխանը» (տեսանյութ)Մուրացանի փողոցում իրար են բախվել «Մերսեդես»-ն և «Օպել»-ը. կան վիրավորներՎանաձորում հացը թանկացավ. Էդմոն Մարուքյան Ստամբուլահայ գրող Մասիս Քյուրքչուգիլը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել. SozcuՏիգրան Ավինյանը պատասխանել է Սոնա անունով փոքրիկի նամակինՊաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումներըԱրտակարգ դեպք Երևանում. Գեղամյանը դանակահարել է Գեղամյանին Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի համար. Variety ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել ՔԿԾ ղեկավարին Մոսկվայում COVID-19-ով վարակվածների թվում կա 14 երեխա. Ռիա ՆովոստիԲնակարան և գումար. հայտարարագրված նվերների հետքերովԿոտայքի մարզում 54-ամյա տղամարդն էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է ու մահացելԱռայսօր Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. ԱՀ ԱՆ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածելԲոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Ինքնամեկուսացվածը». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել փոքրիկ Արփիի մասնակցությամբԲակո Սահակյանը կորոնավիրուսի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000-ից ավելի մարդ. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Այս պահին թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում. ԱՆ խոսնակ«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփում է ունեցել խանութների հետ. «Ա1+» Արդեն 18֊րդ օրն է պառկած եմ. կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված քաղաքացին դժգոհում է «անորոշ վիճակից» Արմավիրի մարզի մի շարք գյուղերում մեղուների թունավորում է գրանցվել. ահազանգԵրևանի Վարդաշեն փողոցում փլուզվել է շենքի պատշգամբըՈրևէ մեկն իրավասու չէ մեզ լիցենզիայից զրկել. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)Խնդրում ենք ուղարկել մեզ Ռուսաստան. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց Իսպանիայում վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 7000 մարդ է վարակվել կորոնավիրուսով․ Ռիա ՆովոստիՏաթևիկ Ռևազյանը խոստացել է տեղեկացնել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի մասին Բնակիչը մոտ 5 օր չի արձագանքել դռան թակոցներին. փրկարարները հայտնաբերել են տղամարդու դին Ովքեր Մոսկվայից Երևան միակ թռիչքով կվերադառնան. պարզաբանում` դեսպանատնիցՄարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք. Արփինե ՀովհաննիսյանՌուսաստանի որոշ դպրոցներում ուսումնական տարին կարող է երկարաձգվել մինչև հուլիսի 8-ը․ ՏԱՍՍՍելենա Գոմեսի մոտ հոգեկան խանգարում է ախտորոշվել․ Fox NewsՄոսկվայի մարզում չորս երեխա վարակվել է կորոնավիրուսով․ Ռիա ՆովոստիԿպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին. Նիկոլ ՓաշինյանՈւշադրություն. իրազեկում է ոստիկանությունըՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել․ Ռիա ՆովոստիԿորոնավիրուսով վարակված 3 պացիենտ է եղել վթարված շտապօգնության մեքենայի մեջ. մանրամասներԱպրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են. ՀՀ վերադարձողները ենթարկվելու են պարտադիր կարանտինիԻրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3452֊ի․ IRINNՔաղավիացիայի կոմիտեում EASA-ի հայտնաբերած խախտումները ավելի վաղ ՊՎԾ-ն է բացահայտելՓաշինյանը կհրաժարվի՞ քինախնդրությունից... ԱԻՆ-ը 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել
Ամենադիտված
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԵս խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն Արոնյան5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղելՄարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily MailԵրեխաս թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետից գնած սննդից․ քաղաքացին տեսաուղերձով ահազանգում է
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)