Այս պահին կա ռենտգենով հաստատված թոքաբորբի 11 դեպք. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
ОбществоՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիան հիվանդանոցն այլևս միակը չէ, որ ընդունում է վարակվածների: Կա նման ֆունկցիա կատարող ևս 5 հիվանդանոց, 2-ը՝ մարզերում:
Այս պահին կա ռենտգենով հաստատված թոքաբորբի 11 դեպք, որոնցից ընդամենը 3-ին է անհրաժեշտ առավել ինտենսիվ թերապիա: Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: