Լարա Ահարոնյանի՝ Դավիթ Սահակյանցի դեմ դիմումին ընթացք չի տրվել
ԻրավունքՀայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի՝ իր դեմ դիմումին ընթացք չի տրվել:
Որոշում է կայացվել Դավիթ Սահակյանցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Մուլտիպլիկատորը հրապարակել է որոշման լուսանկարը: