Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 հիվանդ կա
ОбществоՀայաստանի ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 քաղաքացիական պացիենտ կա: Այս մասին այսօր Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհերյանը:
«Ոստիկանների շրջանում կան մեկուսացված և ինքնամեկուսացված անձինք: Մեկ ընտանիք գտնվում է Ծաղկաձորում: Անցկացված թեստերը բացասական արդյունք են ցույց տվել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ամեն օր իրականացվում են ախտահանման և անձնակազմի ստուգման աշխատանքներ, բաժանվել են անհատական պաշտպանիչ միջոցներ. «Բարձր ջերմաստիճան ունեցող աշխատակիցներն ուղարկվում են սանիտարական բաժանմունք և ինքնամեկուսացման»:
Փոխոստիկանապետը հավելեց՝ ներգրավված են նաև ոստիկանական զորքերը: