Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Բիզնեսն աշխարհում խորը մտահոգված է իր ապագայով և նրան անհրաժեշտ են երաշխիքներ: Համաշխարհային քաղաքական ու տնտեսական առաջատարները պետք է կարողանան մի կողմ թողնել բոլոր տիպի միջպետական տարաձայնությունները և համատեղ գործողություններ սկսեն: Այլապես, ստեղծված իրավիճակը շատ ավելի անելանելի դրության մեջ է դնելու ամեն ինչ:

Հայաստանի իշխանությունները լավն են, վատն են, լեգիտիմ են թե ոչ, թավշյա են թե բյուրեղյա՝ այլևս զրո նշանակություն ունի: Եթե նույնիսկ նրանցից յուրաքանչյուրը Չերչիլի կամ Դը Գոլի կատեգորիայի գործիչ “ճանաչվի”, միևնույն է՝ ոչինչ ինքնուրույն անել չեն կարող: Որովհետև ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի արտաքին աշխարհից: Հետևաբար հենց այսօրվանից մեր արտաքին քաղաքականության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ականջները սրած և աչքները չորս արած պետք է կարողանա նպաստավոր դիրքավորվել գերտերությունների և միջազգային կազմակերպությունների կուլուարներում՝ համաշխարհային տնտեսության վերաֆորմատավորման ու առողջացման ծրագրերում Հայաստանի տնտեսական կարողությունները ներառելու համար:

“Մեծ քսանյակի” երկրները հաջորդ շաբաթվա ընթացքում, Սաուդյան Արաբիայի նախագահությամբ նախատեսում են անցկացնել կորոնավիրուսի հետևանքներին նվիրված վիրտուալ գագաթաժողով: Ըստ միջազգային մամուլի՝ համաճարակային կանխարգելման հարցերի հետ մեկտեղ քննարկվելու է նաև հնարավոր ֆինանսա-տնտեսական ճգնաժամին առընչվող հարցեր:

Ելնելով 2008-09թթ. (Վաշինգտոնյան և Լոնդոնյան գագաթաժողովներ) ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման հաջողված փորձից՝ մասագետները գտնում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հենց “Մեծ քսանյակ”-ը կարող է լինել համաշխարհային գլոբալ համակարգողը: Առաջիկա գագաթաժողովը ցույց կտա, թե որքանով “Մեծ քսանյակը” (տնօրինելով համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը և բնակչության գրեթե 2/3-ը) շահագրգիռ կլինի և ցանկություն կունենա ստանձնելու այդ պատասխանատվությունը:

Ի տարբերություն 2008-09թթ., այսօր համաճարակը սպառնում է նաև միլիոնավոր մարդկանց առողջությանը: Հետևաբար G20-ի գագաթաժողովը ամենայն հավանականությամբ՝ համաճարակի կանխարգելման նպատակով կհաստատի առողջապահական համակարգերի համատեղ գործողությունների ծրագիր, ինչպես նաև կանդրադառնա համաշխարհային տնտեսությանն աջակցման, հակամարտությունների և հակասող շահերի բացառմանն ու փոխադարձ վստահության վերականգնման անհրաժեշտությանը: Տրամաբանական է, որ G20-ի ձևաչափում ընդգրկվի նաև ԱՀԿ-ն (առողջապահության համաշխարհային կազմակերպությունը):

“Մեծ քսանյակ”-ի վիրտուալ գագաթաժողովը կարող է նաև լավ օրինակ հանդիսանալ միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար՝ ջանքերը միավորելու և ստեղծված բարդ իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:
Առաջիկայում անչափ կարևոր է, որպեսզի համաշխարհային հանրությունը տեսնի, որ կորոնավիրուսային համաճարակի և համաշխարհային ֆինանսա-տնտեսական հնարավոր ճգնաժամերի կառավարման ղեկին կանգնած են ծանրակշիռ, պատասխանատու և պրոֆեսիոնալ առաջնորդներ ու կազմակերպություններ:

Աշխարհն արդեն հոգնել է թեթևսոլիկ, դեկլարատիվ և սինթետիկ քաղաքական գործիչներից: Ոչ մի պոպուլիզմ, PR տրյուկ կամ մանիպուլյացիա այլևս չի փրկելու որևէ պետության կամ անհատի դեմքը: Անհրաժեշտ են գործնական լուծումներ և շատ արագ: Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ)
Ամենադիտված