Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Ipsum»-ը և «Hyundai Elantra»-ը. կա մեկ զոհ և վեց տուժած ՃՏՊ` Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին. տուժածներ չկան Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ «Ժողովուրդ» Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. նոր մանրամասներ «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը «Հրապարակ». Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա տղայի դի Կրակոցներ` Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակոցների հեղինակը ինքը չէ Արագածոտնի մարզում 40–ամյա վարորդը Opel-ով բախվել է քարե ցանկապատին Դժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի 

Որովայնային վիրաբուժություն՝ տարածված հիվանդությունների բուժումը

Հասարակություն

Բժիշկները չեն դադարում կրկնել, որ շատ դեպքերում վիրահատությունները հնարավոր էր կանխել ժամանակին սկսված դեղորայքային պահպանողական բուժմամբ, միևնույն է, շատ հիվանդություններ իրենց վերջնական բուժումը ստանում են վիրահատական միջամտությամբ:

Healthmag.am-ի զրույցը Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանի հետ է:

Բժիշկ Միրիջանյան, որովայնային վիրաբուժական պրակտիկայում որո՞նք են ամենատարածված միջամտությունները:

Ամենատարածվածը կույրաղիքի հեռացումն է, ճողվածքները, լեղապարկի վիրահատումը, որից հետո պերֆորատիվ խոցը, աղիների անանցանելիությունը և այն:

-Լեղապարկի բորբոքումները սովորաբար ինչպես են առաջանում և ինչ ընթացք են ունենում:

Պատճառները շատ են, բայց հիմնական խնդիրը առաջանում է լեղապարկում կանգային պրոցեսից, որի պատճառները զանազան են: Կարող է առաջանալ հարակից օրգանների հիվանդությունից, ոչ ճիշտ սնվելուց, առավոտյան սոված մնալուց, երեկոները շատ ուտելուց, ճարպոտ, աղի սնունդից: Այս ամենը բերում է  լեղապարկում լեղու կանգի, կանգը հանգեցնում է վերելակ ինֆեկցիայի միացման, լեղապարկի բորբոքման, հետո խախտվում է լեղապարկում հիմնային, թթվային խոլեստերինային հարաբերությունը և առաջանում է տարբեր  բնույթի քարեր:

-Մարդն ինչպես կարող է զգալ, որ խնդիր ունի լեղապարկի հետ:

Շատ բնորոշ է այս հիվանդությանը զգացնել տալը: Մարդ ամբողջ կյանքում կարող է քար ունենալ և չզգալ, որը կոչվում է քարակրություն: Իսկ քարն՝ ուղեկցված բորբոքումով միանշանակ իրեն զգացնել է տալիս: Սրացման ժամանակ ուժեղ ցավեր են ունենում: Ցավի բնույթը կախված է սննդից՝ կծու, թթու, ճարպոտ:
-Ո՞ր դեպքերն են վիրահատության ենթակա:

Եթե կա քարային խոլեցեստիտ և կլինիկորեն արտահայտվել է, ապա պետք է վիրահատել: Եթե կա քար, բայց խոլեցեստիտ չկա, ապա ամբողջ կյանքում կարող է այդպես ապրել:

-Մարդն ինչպե՞ս կարող է ապրել առանց լեղապարկի:

Քարային խոլեցեստիտի պարագայում միակ լուծումը լեղապարկիի հեռացումն է: Լեղապարկը կատարում է պահեստային ֆունկցիա: Հիվանդ լեղապարկը լավ լեղի չի կարող արտադրել, իսկ անորակ լեղու դեպքում լինում է անորակ մարսողություն: Հիվանդ, բորբոքված, քարերով լի, անորակ լեղիով լեղապարկը միանշանակ պետք է հեռացնել, քանի որ սկսում է հարակից օրգաններին վնասել: Ի դեպ, անորակ լեղին բերում է ենթաստամոքսային գեղձի բորբոքման, քարը կարող է խցանել լեղածորանը, հետևաբար հիվանդ օրգանն արդեն մեզ հարկավոր չէ:

Հետագայում արդեն դիետաներին հետևելով մարդու կյանքի որակը բարձրանում է:

-Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները որքանո՞վ են հաճախ հանդիպելի:

Բարեբախտաբար քչացել են: Հայաստանում ենթաստամոքսային գեղձի բորբոքումը հիմնականում լինում են լեղապարկի բորբոքման հետևանքով: Նրանք մի լեղածորանով են բացվում և ինֆեկցված լեղին կարող է բերել ենթաստամոքսային գեղձի հիվանդության:

-Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը ինչպես է արտահայտվում:

Գոտևորող ցավեր, տանջալի վիճակ, մարսողության խանգարում, թուլփորություն, ջերմություն և այլն: Շատ ծանր գործընթաց է, դժվար ենթարկվող բուժման: Ցանկալի է շուտ հեռացվի և պրոֆիլակտիկ բուժում անցնի, որպեսզի չհասնի այդ վիճակին:

-Կա՞ չարորակացման վտանգ:

Ցանկացած խրոնիկ բորբոքում հնարավոր է բերի քաղցկեղի առաջացման: Լեղապարկի խրոնիկ բորբոքումը կարող է բերել ենթաստամոքսային գլխիկի քաղցկեղի առաջացման:

-Ինչպե՞ս են բուժվում ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները և որո՞նք են վիրահատման ենթակա դեպքերը:

Ենթաստամոքսային գեղձի բորբոքման վիրահատումը միմիայն այն դեպքում է կատարվում, երբ որովայնի խոռոչում կա բորբոքային պրոցեսի տարածման, զարգացման առկայություն: Նախկինում բաց վիրահատություն էինք կատարում, իսկ այժմ՝ փակ: Ի դեպ, մահացությունների դեպքերը քչացել են:

-Կարո՞ղ է մարդն իր կենսակերպով առողջացնել ենթաստամոքսային գեղձը:

Եթե սուր պանկրեատիտը զարգացել է և վիրահատել եք, հետագայում պետք է խիստ հսկողության տակ լինել, դեղորայքային բուժման, ինչպես նաև պետք է  կարգավորեք սննդակարգը: Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի սրացումներ չլինեն, քանի որ շատ վտանգավոր է: Առողջ սնունդը, կենսակերպի փոփոխությունն այս դեպքում բերում է մարդու կյանքի որակի լավացման:

-Ի՞նչ է ենթադրում հետվիրահատական փուլը: Ինչպես՞ է մարդն ապրում վիրահատված ենթաստամոքսային գղձով:

Կախված է, թե վիրահատությունն ինչ փուլում է արվել: Եթե ծայրահեղ ծանր վիճակում է արվել և փրկվել է կյանքը, ապա նա մինչև կյանքի վերջ պետք է լինի բժիշկների հսկողության տակ, որպեսզի սրացումներ չլինեն:

-Բժիշկ Միրիջանյան, ի վերջո՝ լապարոսկոպիա, թե բաց վիրահատություն: Ո՞րն է մրցակցային:

Մրցակցային չեմ համարում այդ երկու միջամտությունները, որովհետև մի միջամտությունը գալիս է լրացնելու մյուսին: Ժամանակի ընթացքում գիտությունը զարգանում է, որը գալիս է լրացնելու այն ավանդականին, որը եղել է վիրաբուժության մեջ:  Ես իրենց չեմ հակադարձում, սակայն գիտականորեն հիմնավորածը փակ միջամտություններն:

Ինչպե՞ս կողմնորոշվի հիվանդը՝ իրականացնել վիրահատությունները լապարոսկոպիկ, թե բաց եղանակով:

Ոչ թե հիվանդը, այլ բժիշկը պետք է կողմնորովի: Բժիշկը ստանում է բարձրագույն կրթություն, վերապատրաստվում է և ցուցումները միայն բժիշկը պետք է տա: Հիվանդը պետք է միայն վստահի բժշկին: Ինձ զայրացնում և մտահոգում է այն փաստը, որ գալիս ու ասում են, մենք համացանցով կարդացել ենք սա: Ինչ են կարծում, բժիկը 7 տարի սովորել, վերապատրաստվել է, այդ ամենից հետո բժիշկը չի կարողանում ճիշտ  կողմնորոշվել և համացանցում տեղադրված մի նյութով որոշում եք կայացնում:

Ցավոք մեր մոտ մշակված չէ այն ընթացակարգը՝ իրավական փասթաթղթերով, որ եթե բժշկի առաջարկին հակառակ մեթոդով է կատարվում միջամտությունը և հետագայում  բարդություններ է առաջանում, ապա ամբողջ պատասխանատվությունը կրում է հիվանդը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Ipsum»-ը և «Hyundai Elantra»-ը. կա մեկ զոհ և վեց տուժածԱդրբեջանում պայթել է SOCAR-ի գազատարըՃՏՊ` Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին. տուժածներ չկանԱստղագուշակ` օգոստոսի 8-ի համարՕրվա խորհուրդ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ «Ժողովուրդ»Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. նոր մանրամասներ«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը«Հրապարակ». Հերթական սկանդալը ԱԱԾ-ումԲեյրութում տեղի ունեցած պայթյունը` հարսանիքի ժամանակ (տեսանյութ)Լողազգեստով Էմիլի Ռատակովսկին հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկար)Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա տղայի դիԲլոգերը դանակահարել է հարևանին, տեսանկարահանել այն և տեղադրել TikTok-ում․ Daily DotՀայաստանը հայրենիք ենք դարձնելու նաև մեզ նման ազգերի համար. Զարեհ Սինանյան Գորիս քաղաքի 58-ամյա բնակիչը գործարանի տարածքից բեռնատար էր փախցրել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Լալվար գետի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի են Պատգամավորը դիմել է վարչապետին՝ ԿԳՄՍ փոխնախարարի նկատմամբ սկսված ծառայողական քննության մասին տեղեկանալու համար Կրակոցներ` Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակոցների հեղինակը ինքը չէՆուբարաշեն վարչական շրջանում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ Հնդկաստանում ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետևանքով 14 մարդ Է զոհվել, 123-ը՝ վիրավորվելԱրագածոտնի մարզում 40–ամյա վարորդը Opel-ով բախվել է քարե ցանկապատին Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են. Վահագն Վարագյան Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետոԴժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի Սպանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ) ԵՄ-ն 80 հազ. եվրո է տրամադրում Գյումրու կարկտից և ջրհեղեղից տուժած բնակիչներին Իշխանությունները պարտավոր են Ամուլսարի մասին կարծիք արտահայտել․ իրենք 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի ԵնոքյանԼոռու մարզի Շնող համայնքը կոմբայն է ստացել ՏԿԵ նախարարության ՀՏԶՀ հիմնադրամից Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ Դասերը կսկսվեն սեպտեմբերին․ դասապրոցեսն անցկացնելու ո՞ր տարբերակն է ամենաարդյունավետը (տեսանյութ)Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հետ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Դերասան Դավիթ Աֆրիկյանն անկեղծանում է` ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին (տեսանյութ) Փաշինյանի համար յուրայինները «տուգանքի մատերիալ» չենԲեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է ՀՀԿ-ն «ռեստարտ» է լինում իր առաջնորդ Սերժ Սարգսյանի միջոցովԴիմում ենք Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն և սթափություն. Վիտալի ԲալասանյանԳյումրի քաղաքի Երևանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 57-ամյա գործարարը հայտնաբերվել է Էջմիածնում (տեսանյութ)Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) Սերժ Սարգսյանը մինչև հիմա էլ Փաշինյանի հետ կապի մեջ է (տեսանյութ)Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների վագոն-տնակը հեռացվեց (տեսանյութ) Հարց է, թե ինչու հեղափոխական իշխանություններն անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Լիբանան, ձեր կողքին ենք. ՍիրուշոՌոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է. ՀՔԾ Փրկարարները հայտնաբերել են «Սուլեյմանի դոշ» կոչվող հանդամասի մոտկայաքում մոլորված քաղաքացունՔՏՀԱՏՄ-Ն խախտումներ է հայտնաբերել Կոտայքում «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանում Հայկական «Superannotate» ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել (տեսանյութ)Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը 2 ամսով փակ կլինի
Ամենադիտված