Artak Tovmasyan, Board of Trustees of Tovmasyan Foundation and Dvin Hotel Owner, Wins Over Investment Dispute in Finland Artak Tovmasyan met with RA Ambassador in Lebanon Vahagn Atabekyan Maecenas Artak Tovmasyan provided enormous help to the affected Armenian community of Beirut 3 UN elections on June 17 including new council members Coronavirus: Which countries appear to be hitting or passing their peak in coronavirus deaths? Pakistan blocks Twitter, Zoom and Periscope to curb critical voices Powerful Cyclone Threatens Mumbai as City Grapples With Coronavirus Boris Johnson lays out visa offer to nearly 3m Hong Kong citizens Calgary’s police chief, union call killing of George Floyd ‘gut-wrenching’ and ‘heartbreaking’ Global Internship Challenge 

Որովայնային վիրաբուժություն՝ տարածված հիվանդությունների բուժումը

Society

Բժիշկները չեն դադարում կրկնել, որ շատ դեպքերում վիրահատությունները հնարավոր էր կանխել ժամանակին սկսված դեղորայքային պահպանողական բուժմամբ, միևնույն է, շատ հիվանդություններ իրենց վերջնական բուժումը ստանում են վիրահատական միջամտությամբ:

Healthmag.am-ի զրույցը Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանի հետ է:

Բժիշկ Միրիջանյան, որովայնային վիրաբուժական պրակտիկայում որո՞նք են ամենատարածված միջամտությունները:

Ամենատարածվածը կույրաղիքի հեռացումն է, ճողվածքները, լեղապարկի վիրահատումը, որից հետո պերֆորատիվ խոցը, աղիների անանցանելիությունը և այն:

-Լեղապարկի բորբոքումները սովորաբար ինչպես են առաջանում և ինչ ընթացք են ունենում:

Պատճառները շատ են, բայց հիմնական խնդիրը առաջանում է լեղապարկում կանգային պրոցեսից, որի պատճառները զանազան են: Կարող է առաջանալ հարակից օրգանների հիվանդությունից, ոչ ճիշտ սնվելուց, առավոտյան սոված մնալուց, երեկոները շատ ուտելուց, ճարպոտ, աղի սնունդից: Այս ամենը բերում է  լեղապարկում լեղու կանգի, կանգը հանգեցնում է վերելակ ինֆեկցիայի միացման, լեղապարկի բորբոքման, հետո խախտվում է լեղապարկում հիմնային, թթվային խոլեստերինային հարաբերությունը և առաջանում է տարբեր  բնույթի քարեր:

-Մարդն ինչպես կարող է զգալ, որ խնդիր ունի լեղապարկի հետ:

Շատ բնորոշ է այս հիվանդությանը զգացնել տալը: Մարդ ամբողջ կյանքում կարող է քար ունենալ և չզգալ, որը կոչվում է քարակրություն: Իսկ քարն՝ ուղեկցված բորբոքումով միանշանակ իրեն զգացնել է տալիս: Սրացման ժամանակ ուժեղ ցավեր են ունենում: Ցավի բնույթը կախված է սննդից՝ կծու, թթու, ճարպոտ:
-Ո՞ր դեպքերն են վիրահատության ենթակա:

Եթե կա քարային խոլեցեստիտ և կլինիկորեն արտահայտվել է, ապա պետք է վիրահատել: Եթե կա քար, բայց խոլեցեստիտ չկա, ապա ամբողջ կյանքում կարող է այդպես ապրել:

-Մարդն ինչպե՞ս կարող է ապրել առանց լեղապարկի:

Քարային խոլեցեստիտի պարագայում միակ լուծումը լեղապարկիի հեռացումն է: Լեղապարկը կատարում է պահեստային ֆունկցիա: Հիվանդ լեղապարկը լավ լեղի չի կարող արտադրել, իսկ անորակ լեղու դեպքում լինում է անորակ մարսողություն: Հիվանդ, բորբոքված, քարերով լի, անորակ լեղիով լեղապարկը միանշանակ պետք է հեռացնել, քանի որ սկսում է հարակից օրգաններին վնասել: Ի դեպ, անորակ լեղին բերում է ենթաստամոքսային գեղձի բորբոքման, քարը կարող է խցանել լեղածորանը, հետևաբար հիվանդ օրգանն արդեն մեզ հարկավոր չէ:

Հետագայում արդեն դիետաներին հետևելով մարդու կյանքի որակը բարձրանում է:

-Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները որքանո՞վ են հաճախ հանդիպելի:

Բարեբախտաբար քչացել են: Հայաստանում ենթաստամոքսային գեղձի բորբոքումը հիմնականում լինում են լեղապարկի բորբոքման հետևանքով: Նրանք մի լեղածորանով են բացվում և ինֆեկցված լեղին կարող է բերել ենթաստամոքսային գեղձի հիվանդության:

-Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը ինչպես է արտահայտվում:

Գոտևորող ցավեր, տանջալի վիճակ, մարսողության խանգարում, թուլփորություն, ջերմություն և այլն: Շատ ծանր գործընթաց է, դժվար ենթարկվող բուժման: Ցանկալի է շուտ հեռացվի և պրոֆիլակտիկ բուժում անցնի, որպեսզի չհասնի այդ վիճակին:

-Կա՞ չարորակացման վտանգ:

Ցանկացած խրոնիկ բորբոքում հնարավոր է բերի քաղցկեղի առաջացման: Լեղապարկի խրոնիկ բորբոքումը կարող է բերել ենթաստամոքսային գլխիկի քաղցկեղի առաջացման:

-Ինչպե՞ս են բուժվում ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները և որո՞նք են վիրահատման ենթակա դեպքերը:

Ենթաստամոքսային գեղձի բորբոքման վիրահատումը միմիայն այն դեպքում է կատարվում, երբ որովայնի խոռոչում կա բորբոքային պրոցեսի տարածման, զարգացման առկայություն: Նախկինում բաց վիրահատություն էինք կատարում, իսկ այժմ՝ փակ: Ի դեպ, մահացությունների դեպքերը քչացել են:

-Կարո՞ղ է մարդն իր կենսակերպով առողջացնել ենթաստամոքսային գեղձը:

Եթե սուր պանկրեատիտը զարգացել է և վիրահատել եք, հետագայում պետք է խիստ հսկողության տակ լինել, դեղորայքային բուժման, ինչպես նաև պետք է  կարգավորեք սննդակարգը: Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի սրացումներ չլինեն, քանի որ շատ վտանգավոր է: Առողջ սնունդը, կենսակերպի փոփոխությունն այս դեպքում բերում է մարդու կյանքի որակի լավացման:

-Ի՞նչ է ենթադրում հետվիրահատական փուլը: Ինչպես՞ է մարդն ապրում վիրահատված ենթաստամոքսային գղձով:

Կախված է, թե վիրահատությունն ինչ փուլում է արվել: Եթե ծայրահեղ ծանր վիճակում է արվել և փրկվել է կյանքը, ապա նա մինչև կյանքի վերջ պետք է լինի բժիշկների հսկողության տակ, որպեսզի սրացումներ չլինեն:

-Բժիշկ Միրիջանյան, ի վերջո՝ լապարոսկոպիա, թե բաց վիրահատություն: Ո՞րն է մրցակցային:

Մրցակցային չեմ համարում այդ երկու միջամտությունները, որովհետև մի միջամտությունը գալիս է լրացնելու մյուսին: Ժամանակի ընթացքում գիտությունը զարգանում է, որը գալիս է լրացնելու այն ավանդականին, որը եղել է վիրաբուժության մեջ:  Ես իրենց չեմ հակադարձում, սակայն գիտականորեն հիմնավորածը փակ միջամտություններն:

Ինչպե՞ս կողմնորոշվի հիվանդը՝ իրականացնել վիրահատությունները լապարոսկոպիկ, թե բաց եղանակով:

Ոչ թե հիվանդը, այլ բժիշկը պետք է կողմնորովի: Բժիշկը ստանում է բարձրագույն կրթություն, վերապատրաստվում է և ցուցումները միայն բժիշկը պետք է տա: Հիվանդը պետք է միայն վստահի բժշկին: Ինձ զայրացնում և մտահոգում է այն փաստը, որ գալիս ու ասում են, մենք համացանցով կարդացել ենք սա: Ինչ են կարծում, բժիկը 7 տարի սովորել, վերապատրաստվել է, այդ ամենից հետո բժիշկը չի կարողանում ճիշտ  կողմնորոշվել և համացանցում տեղադրված մի նյութով որոշում եք կայացնում:

Ցավոք մեր մոտ մշակված չէ այն ընթացակարգը՝ իրավական փասթաթղթերով, որ եթե բժշկի առաջարկին հակառակ մեթոդով է կատարվում միջամտությունը և հետագայում  բարդություններ է առաջանում, ապա ամբողջ պատասխանատվությունը կրում է հիվանդը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Artak Tovmasyan, Board of Trustees of Tovmasyan Foundation and Dvin Hotel Owner, Wins Over Investment Dispute in FinlandArtak Tovmasyan met with RA Ambassador in Lebanon Vahagn AtabekyanMaecenas Artak Tovmasyan provided enormous help to the affected Armenian community of Beirut“Ameria Tour” Draw: Chance to Explore Armenia with Us Leopard can’t change its spots or go “Va banque” for Great Turan «We stand with the Armenian community against violence». Major of LA Eric GarcettiUSA Congressman Tony Cardenas stands in support of the people of Armenia in light of the recent disturbing acts of aggression taken by Azerbaijan"I stand with my fellow Armenians and pray for those that are involved in resent tensions on the border of the country". Kim Kardashian expressed her support to Armenia in defense from Azerbaijan's attackAfter a hot battle, the enemy was thwarted back suffering losses at night A call to stop military operations and to move towards peace. Anna Hakobyan There are no losses from the Armenian side. The Ministry of Defense announced yesterday and this morning what happened on the Armenian-Azerbaijan border3 UN elections on June 17 including new council membersItaly reopens borders - but will tourists travel there?Dozens of GOP donors invited to Pompeo's taxpayer-funded 'Madison Dinners'Paris Black Lives Matter protesters: 'Who protects us from the police?'Missouri: Brothers, six and seven, die after crashing their grandparents' car into treeCoronavirus: Which countries appear to be hitting or passing their peak in coronavirus deaths?Google in $5bn lawsuit for tracking in 'private' modePakistan blocks Twitter, Zoom and Periscope to curb critical voicesPowerful Cyclone Threatens Mumbai as City Grapples With CoronavirusBundesliga roundup: Bayern beat Frankfurt while Dortmund keep paceBoris Johnson lays out visa offer to nearly 3m Hong Kong citizensCalgary’s police chief, union call killing of George Floyd ‘gut-wrenching’ and ‘heartbreaking’Tatevik Hovhannisyan: Human faces come to replace logosMoody's Reaffirms Ameriabank Ba3 Rating with Stable Outlook Global Internship ChallengeCoronavirus: COVID-19 cases in Spain and Germany rise by nearly 3,000 overnightCoronavirus Live Updates: Senators Near Deal on a $1 Trillion Rescue PlanThanks to Sanctions, Russia Is Cushioned From Virus’s Economic ShocksNorth Korea Fires Short-Range Ballistic Missiles, South SaysLONDON LOCKDOWN What does lockdown mean and when could it start in London?Kenny Rogers, country music star, dies aged 81'Nature is taking back Venice': wildlife returns to tourist-free cityFate of US brewery in drought-hit Mexico goes to Amlo pollCoronavirus: When will the outbreak end and life get back to normal?Adjarabet donated 50 million AMD to fight against COVID-19Was Tulip Mania really the first great financial bubble?New York houses frozen in ice by water and wind from Lake ErieDrug shortage fears as India limits exportsIsrael election: Netanyahu seeks defectors after failing to secure majorityFacebook 'rethinks' plans for Libra cryptocurrencyAfghan conflict: US conducts first air strike on Taliban since dealDeadly tornadoes kill 25 and injure many in TennesseeProfile: Third White House run for 'Middle Class Joe'Coronavirus: Men wanted over 'racist' Oxford Street attack on studentAmeriabank as a Promoter of Armenian Culture: Launch of “An Armenian Odyssey: The Color of Pomegranates” Festival GeoProMining directed 110 million AMD /230 thousand dollars/ to the project of gasification of the schoolsAmeriabank Receives Two IFC Awards for Achievements in Trade-Finance SectorNew offer for iPhone fans Australian Open 'is happening' despite air quality concerns, says tournament director
Most Popular