Քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում կոտրել է Երևանի քաղաքապետարանի պատուհանները Ալեն Սիմոնյանին դիմակ չկրելու համար դու՞րս են հրավիրել խանութից․ ԱԺ փոխխոսնակի մեկնաբանությունը Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց. ՊԲ ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը բենզին է լցրել և փորձել հրկիզել բնակարանը Հայաստանում կորոնավիրուսի 200 նոր դեպք և 8 մահ է արձանագրվել 

Թող բոլորը վստահ լինեն, որ արվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման համար. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հասարակություն

Ուշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված էր. «Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը եւ ընդգծել, որ հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում:

«Ավելին՝ Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները: Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփյուռքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են։

Տեղեկացնեմ նաև, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին:

Շաբաթներ առաջ քննարկվել է նաև Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Այսպես օրինակ՝ առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց:

Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես մեր հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի:

Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար», գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչով դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի Սուրբ Գեղարդով շրջի Հայաստանի ողջ տարածքով: ԵԿՄ նախագահը հիշեցրել է, որ 1798 թվականին Գեորգի թագավորը Վրաստանում ժանտախտի ժամանակ դիմել էր Հայոց կաթողիկոսին, որպեսզի այն ժամանակավոր տեղափոխեն Վրաստան ու շրջեն բնակավայրերով: «Այն ժամանակ դա շատ օգնեց: Մեզ հավատի սնունդ էլ է պետք, որ ժողովուրդը կրկին համախմբվի», ասել էր Սասուն Միքայելյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակելՔաղաքացին ոչ ադեկվատ վիճակում կոտրել է Երևանի քաղաքապետարանի պատուհաններըԱլեն Սիմոնյանին դիմակ չկրելու համար դու՞րս են հրավիրել խանութից․ ԱԺ փոխխոսնակի մեկնաբանությունըԱրսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. «Հրապարակ»68-ամյա տղամարդն առևանգել է ավտոմեքենան, հետո բախվել ճամփեզրի բետոնե սյուներին Արփինե Հովհաննիսյանը՝ հմայիչ կերպարում (լուսանկար)Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց. ՊԲ Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի 8 տուժածներից 2-ի վիճակը ծանր է (տեսանյութ) «Իմ ավտոմեքենան Lexus rx350 մակնիշի է». Սիփան Փաշինյանը հրապարակել է իր մեքենայի լուսանկարներըՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց Բնապահպանը մեկնաբանել է Գեյթսի՝ «կորոնավիրուսից ավելի վատ աղետի» մասին կանխատեսումներըԴուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ)Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները 15.000 կամավորներ ընդունում են covid19-ի պատվաստանյութը. վարչապետի օգնականԴաշնակցությունն իր արժեքաբանությամբ ոչ միայն անցյալի և ներկայի կուսակցությունն է, այլև՝ ապագայի. ՀՅԴ ԳՄԱկանջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է. Սերգեյ Բագրատյան Ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում աղբաման է այրվել (լուսանկարներ)ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացումից հետո տնօրենի ԺՊ նշանակելու է նախարարը. ԱՆ խոսնակ Հիմնանորոգվում է Լոռի Բերդ-Լեջան 3․8 կմ ճանապարհը. վարչապետը տեսանյութ է հրապարակելԱրմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղՊարզից էլ պարզ է, որ առողջապահության «պատասխանատուն», պիտի սկսեր ազատվել այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». Գևորգ ԹամամյանԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը բենզին է լցրել և փորձել հրկիզել բնակարանը Հայաստանում կորոնավիրուսի 200 նոր դեպք և 8 մահ է արձանագրվելՋորջ և Ամալ Քլունիները 100 000 դոլար են նվիրաբերել Բեյրութի բարեգործական հիմնադրամին․ DailyMailԵրդման արարողություն` Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում (տեսանյութ) Լույս չի լինելու Երևանում և երկու մարզումԵրասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Ipsum»-ը և «Hyundai Elantra»-ը. կա մեկ զոհ և վեց տուժածԱդրբեջանում պայթել է SOCAR-ի գազատարըՃՏՊ` Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին. տուժածներ չկանԱստղագուշակ` օգոստոսի 8-ի համարՕրվա խորհուրդ Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ «Ժողովուրդ»Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. նոր մանրամասներ«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը«Հրապարակ». Հերթական սկանդալը ԱԱԾ-ումԲեյրութում տեղի ունեցած պայթյունը` հարսանիքի ժամանակ (տեսանյութ)Լողազգեստով Էմիլի Ռատակովսկին հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկար)Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա տղայի դիԲլոգերը դանակահարել է հարևանին, տեսանկարահանել այն և տեղադրել TikTok-ում․ Daily DotՀայաստանը հայրենիք ենք դարձնելու նաև մեզ նման ազգերի համար. Զարեհ Սինանյան Գորիս քաղաքի 58-ամյա բնակիչը գործարանի տարածքից բեռնատար էր փախցրել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Լալվար գետի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի են Պատգամավորը դիմել է վարչապետին՝ ԿԳՄՍ փոխնախարարի նկատմամբ սկսված ծառայողական քննության մասին տեղեկանալու համար Կրակոցներ` Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակոցների հեղինակը ինքը չէՆուբարաշեն վարչական շրջանում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ Հնդկաստանում ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետևանքով 14 մարդ Է զոհվել, 123-ը՝ վիրավորվել
Ամենադիտված