Եթե այս տեմպերը պահպանվեն՝ ավել օրեր չենք խնդրի մեր քաղաքացիներից․ Ավինյանը 7-օրյա խիստ ռեժիմի մասին (տեսանյութ)
VideoԵրևանում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պարագայում ընդհանուր ուղևորահոսքը կրճատվել է 30 անգամ:
Այս մասին կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին:
Ավինյանի խոսքով՝ մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում: Փոխվարչապետը բոլոր քաղաքացիներին հորդորեց խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներն, որովհետև դրանք արվում են միայն առողջապահական նպատակներով: «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա հենց նշված 7-օրյա ժամկետում հնարավոր կլինի տեղաշարժվել, և անհրաժեշտություն չի լինի քաղաքացիներից ավելի օրեր խնդրել, որպեսզի սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն և գործունեության տեսակները սահմանափակ մնան»,- ասաց Ավինյանը: