Մարզահամերգային համալիրում մեկուսացվածներին պահելու համար այն գույքագրվել է. համալիրի տնօրեն
Society«Ինչպես բոլոր պետական շենքերը, Մարզահամերգային համալիրը ևս գույքագրվել է որպես, հարկ եղած դեպքում, հարմար տարածք մեկուսացվածներին կամ բուժվողներին պահելու համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:
Տնօրենը հերքեց այն լուրերը, թե համալիրի դահլիճից հանել են նստարաններն ու մահճակալներ տեղադրել դրանց փոխարեն:
«Ոչ մի հստակ որոշում կայացված չէ, համալիրի ողջ տարածքում ոչինչ չի փոխվել, նստարաններն իրենց տեղում են»:
Հարցին՝ արդյոք իր հետ այս թեմայով քննարկում եղել է պարետի կողմից, պատասխանեց.
«Կարծում եմ քննարկումն իրենց մեջ տեղի ունեցել է, բայց մեզ դեռ ոչինչ հրահանգված չէ»: