ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով
ForeignԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ ընդհանուր փաթեթը կազմելու 274 մլն դոլար և տրամադրվելու է աշխարհի 64 ամենավտանգված երկրներին։
Ավելի վաղ հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել աջակցել, որպեսզի ԱՄՆ–ն աջակցություն տրամադրի Հայաստանին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
.@ANCA_DC welcomes @StateDept confirmation that US COVID-19 emergency aid ($274 million to 64 at-risk nations) includes $1.1 million to help #Armenia prepare labs, activate event-based surveillance, support experts for response, bolster risk communication.https://t.co/2NtvHi5ydZ
— ANCA (@ANCA_DC) March 27, 2020