Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանին կիլոմետրեր ձգվող հերթեր են․ Ռիա Նովոստի
ԱշխարհՈւկրաինայի՝ Լեհաստանի հետ սահմանին տեսանկարահանել են հազարավոր մարդկանց, ովքեր շտապում են վերադառնալու հայրենիք, գրում է ria.ru֊ն:
Կադրերում երևում են բազմաթիվ կիլոմետրերով ձգվող հետիոտների շարքեր, որոնք չեզոք գոտում սպասում են ավտոբուսների, որոնք նրանց կտանեն Ուկրաինա: Նրանց մեծ մասը աշխատանքային միգրանտներ են Լեհաստանից:
Ականատեսների խոսքով ՝ նրանցից ոչ մեկը սոցիալական հեռավորություն չի պահում, շատերն առանց դիմակների են, մաքսային ծառայողները նույնպես դիմակներ և ձեռնոցներ չունեն:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով իշխանությունները փակում են սահմանները բոլորի՝ ներառյալ ուկրաինացիների համար: Դիվանագետները պետք է հոգ տանեն արտերկրում մնացած քաղաքացիների մասին: