Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի
ՀասարակությունՀայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում հասել է 407-ի:
«Իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված ՀՀ-ում բավականին լարված է, ցավոք սրտի մենք հիվանդների թվի աճ ենք ունենում: Այսօր էլ մոտավորապես 35 նոր ախտորոշում ենք ունեցել: Բայց, ընդհանուր առմամբ, դեռևս իրավիճակը համարվում է կառավարելի»,- նշեց Փաշինյանը: