Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել Հարձակվողները բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար․ Նեթանյահու Սիմֆերոպոլի մոտ վնասազերծվել է զինված գրոհայինը Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը. Թաթոյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել (տեսանյութ) Իսպանացի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին «Ոտքս հեչ, ես հո՜ղ եմ կորցրել». ասում է պատերազմում ոտքը կորցրած Զավեն Մարությանը Կազանի դպրոցում կրակ բացած երիտասարդին ցմահ ազատազրկում է սպառնում Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանին ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 2 

«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am

Հասարակություն

Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արեւմտյան թաղամասի «Երեւան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել. ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ, 28-ամյա Տիգրան Կարապետյանին: Այս մասին Forrights.am-ին ահազանգել է Տիգրան Կարապետյանի եղբայրը՝ Գեւորգ Կարապետյանը:

«Ոստիկանները  նրան կանգնացրել են: Վեճ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Եղբայրս ձերբակալված է, ունի վնասվածքներ, այսքանը գիտեմ», - ասաց Գեւորգ Կարապետյանը: Դեպքի մանրամասները ներկայացրեց Տիգրան Կարապետյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա, ոստիկանները ստորացրել են եւ խոշտանգել են երիտասարդին: Նրա դեմ քրեական գործ է հարուցված Ք.Օ. 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:  Ահա, թե ինչ է պատմում փաստաբանը.

«Մարտի 27-ին, գիշերը Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ նրա մեքենայով գնում է Օհանովի փողոցում գտնվող «Երեւան-Սիթի» սուպերմարկետ, գնումների: Մինչ այդ մտնում է տուն, իմանում է, որ երեխան լավ չի, կոկորդը ցավում է: Էլ ո՞նց պետք է գնա փոքրիկ երեխայի հայրը՝ արագ քշում է, «Սիթիի» դիմաց կանգնում է, փողոցն անցնում է: Դեռ խանութ չմտած, գալիս են ոստիկանները քաղաքացիական հագուստով: Մեքենայով դեմը կանգնում են, բա՝ արա, էս ո՞նց ես քշում, ու հայհոյանք են տալիս: Նա էլ պատասխան է տալիս, թե դուք ո՞վ եք, որ ինձ հետ սենց եք խոսում: Դուրս են գալիս երեք հոգի, տշելով, ծեծելով փողոցը անցկացնում են, քարշ տալով, ընկերոջ մեքենան են նստեցնում, այդ ընկերոջն էլ են խփում: Ընկերը ոստիկանությունում ուրիշ ցուցմունք է տվել, գրել է, որ ընկել է, ոտքը վնասել է: Նա ծանոթներ ունի ոստիկանության համակարգում, իրեն ասել են՝ քեզ կպրծացնենք»:

Ըստ Գուրգեն Հովհաննիսյանի, Տիգրան Կարապետյանին մեքենայի մեջ ծեծել են, այլանդակել են, ինչի տեսանյութը կա քննչականում:

«Տղայի կոկորդին են կանգնել,  հայհոյել են նրան, ինքն էլ է հայհոյել: Փորձել է ազատվել ոստիկաններից ու մեքենայի նեղվածքում ծնկով դիպել է ոստիկաններից մեկի աչքին: Հետո մազերից քարշ տալով, տանում են ոստիկանություն, քցում են գետնին, երկու անգամ ուշքը գնում է, թքում են վրան, թքում են բերանին: Դա տեղի է ունեցել հենց ոստիկանության շենքի դիմաց: Տիգրանը ասում է՝ Նիկոլ Փաշինյանին եմ հասցնելու, ասում են՝ տո, ում ուզում ես, ասա, ու այլանդակ քֆուրներ են  տալիս Նրան այն ժամանակ են նկարում, երբ որ նա հայհոյանք էտալիս: Այդ ամենը կա ոստիկանության կողմից արված տեսագրություններում», - պատմում է փաստաբանը:

Տիգրան Կարապետյանը հայտնել է իր փաստաբանին, որ քննչականի պետը ասել է իր աշխատակիցներին՝ սպասեք, սրան պետք է ստորացնել, տարեք զուգարան, ապա թքել է բերանին, դեմքին: Քրեականի պետը սպիրտ է լցրել Տիգրանի գլխին, ասելով՝ դեզինֆեկցիա եղիր, այ վարակ: Հետո սկսել են  հարվածել դեմքին: «Այնքան էին սիլլում, որ հայհոյանք էի տալիս, ու  մենակ իմ քֆուր տալն էր նկարում», — ասել է Տիգրանը իր փաստաբանին: Այնուհետեւ եկել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը: Նա ասել է, դիմելով բերման ենթարկվածին՝ զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ: Նա մատով չի  կպել Տիգրանին, սակայն ստորացրել է վերջին հայհոյանքները տալով՝ «մոր քֆուր, երեխու քֆուր»:  «Նրանցից մեկն էլ իմ պաշտպանյալին ասել է՝ եկեք սրան փչացնենք, մի խփեք, տանենք զուգարան», — պատմում է Գուրգեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը գինովցած է եղել:

Ո՞րն է իշխանության ներկյացուցչի նկատմամբ բռնությունը, ինչո՞վ է հիմնավորվում  մեղադրանքը: Մեր հարցին Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նա ընդամենը մեքենայի մեջ ուզել է ազատվել  իրեն ծեծող, իր շարժումները կաշկանդող, իրեն հայհոյող անձանցից ու պատահաբար ծնկով դիպչել է ոստիկանի աչքին: Հիմա եկեք կանգնեցնենք իրար կողքի վնասվածք ստացած ոստիկանին ու Տիգրան Կարապետյանին, ու հասկանանք՝ սա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությու՞ն է, թե՞ քաղաքացու խոշտանգում: Տիգրանին խոշտանգել են, երկուշաբթի տանելու են կալանքի»:

Ըստ փաստաբանի, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի համար Տիգրան Կարապետյանին ուղարկել են ոչ թե ոստիկանության համապատասխան կենտրոն, այլ հասարակ պոլիկլինիկա, ասելով, որ փորձաքննության համար իրենք պայմաններ չունեն:

«Ես չգիտեմ, թե այդ պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, թե ոչ», — ասում է փաստաբանը:  Այս պահին Տիգրան Կարապետյանը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:

Ավելի վաղ այս դեպքի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր ներկայացրել, որտեղ նշել է, որ ոստիկանը կանգնեցրել է մեքենան, որի վարորդն ու ուղեւորը հարբած են եղել։ Նրանցից մեկը հարվածե է ոստիկանին եւ վնասվածք պատճառել։

Կարդացեք նաև՝ Ոստիկանության ծառայողին բռունցքով հարվածած 48-ամյա վարորդը ձերբակալվել է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համարձակ դեկոլտե․ Եվա Բաղդասարյանը` գրավիչ կերպարում Հարձակում Թել Ավիվի վրա` նոր A120 հրթիռներով (տեսանյութ) Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը Գազայի հատվածում գնալով ուժեղանում էՍտեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տարածքում վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել Հարձակվողները բարձր գին կվճարեն Իսրայելի դեմ գործողությունների համար․ Նեթանյահու Սիմֆերոպոլի մոտ վնասազերծվել է զինված գրոհայինը Իսլամական աշխարհը մեզանից կոնկրետ քայլեր է ակնկալում. Թուրքիայի ԱԳ նախարարը` Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների մասինՓաստորեն, ծախսված 6-10 մլրդ դրամի պետական միջոցները «լցվեցին ջուրը». Հայկ ՖարմանյանՀանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. Ժաննա Անդրեասյան Ես ինձ պատերազմներ կտակողների հետ հարց ունեմ, ոչ թե կտակը ընդունողի. Սոս ՋանիբեկյանԱդրբեջանի ԱԳ նախարարի պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը. Թաթոյան130 հրթիռ է արձակվել դեպի Թել Ավիվ (տեսանյութ) Հակոբ Բերբերյանին բերման են ենթարկել՝ առանց պատճառը բացատրելու. Ռուբեն Մելիքյան Իրինա Շեյքը գովազդային հոլովակում ներկայացել է թոփլես (տեսանյութ)Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել (տեսանյութ) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մերձավոր Արևելքում անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում Հայկ Մարության, Երեւանի քաղաքացիները սպասում են քաղաքապետի արձագանքին. Անի Խաչատրյան«Ձեր ներսի բնությունն է խոսում ձեր բնավորության, ճաշակի ու համեստության մասին». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ ու դստեր հետ Իսպանացի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին «Ոտքս հեչ, ես հո՜ղ եմ կորցրել». ասում է պատերազմում ոտքը կորցրած Զավեն ՄարությանըԿազանի դպրոցում կրակ բացած երիտասարդին ցմահ ազատազրկում է սպառնում Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանինՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 2Ադրբեջանը իմ, Արման Թաթոյանի, Կարեն Հովհաննիսյանի և Նաիրի Հոխիկյան դեմ քրեական գործ է հարուցել․ Սոֆյա Հովսեփյան «Դու կապիտուլյանտ ես». Ռուբեն Մխիթարյանի նոր տեսահոլովակը«Աշխարհում չպետք է կենդանի շունչ մնա». ով է Կազանում ահաբեկչություն կատարած 19-ամյա երիտասարդը (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն կատարում է Ջոն Լենոնի լեգենդար «Yesterday» երգը (տեսանյութ) Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործ․news.am Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 1Տղամարդն ամուսնացել է 16 կնոջ հետ և դարձել 151 երեխայի հայրԱրայիկ Հարությունյանը ՀՀ նախկին սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով Արցախի ՄԻՊ-ը Եխ համաժողովում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ ճնշման անհրաժեշտությունը «Թավշյա» խորհրդարանի 3 տարիները. ի՞նչ սկանդալային օրենքներ է ընդունել «Իմ քայլը» Վանաձորում բախվել են Audi-ն, Opel Astra-ն և Hyundai Sonata-ն. կան վիրավորներ Կառավարությունից հույսներս այլեւս կտրել ենք. անհետ կորածի ծնողՀայաստանի Արցախի մնացուկների ապագայի համար այս ընտրությունը ճակատագրական է լինելու. Հովհաննես Մանուկյան Լիտվան անհանգստություն է հայտնել ռազմագերիների վերադարձի գործընթացի ընթացքի վերաբերյալ Ի Տեր ննջեց Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին Արցախ է վերադարձել 54 ընտանիք Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղարին Վստրեչի Ապերն ազատ է արձակվել. Hraparak.amՄեր ցավակցություններ ենք բերում Ռուսաստանի ողջ ժողովրդին. Գարեգին ԲՆերկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները Այս ողբերգական իրադարձությունը, որը խլել է մարդկային 9 կյանք, ցնցել է մեզ բոլորիս․ Արման Թաթոյանը՝ Տատյանա Մոսկալկովային Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցովԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր ՊուտինինԻսրայելը ռասիստ-ֆաշիստական ​​ահաբեկչական պետություն է. Էրդողանի փեսաԲուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ
Ամենադիտված