Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով
МирԳերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Աննա Սկորոխոդն իր «Տելեգրամ-ալիքում» հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Որպեսզի այլեւս շշուկներ չտարածվեն, ուզում եմ հայտնել, որ այսօր հաստատել են Covid-19. կորոնավիրուսի իմ թեսթի դրական պատասխանը։ Սրա հետ կապված՝ խնդրում եմ բոլորին, ովքեր մոտիկից շփվել են ինձ հետ, 14 օրով ինքնամեկուսացվեն։ Հիմնական նշանը ինձ մոտ այն է, որ ոչ մի հոտ չեմ զգում։ Պահպանեք ձեզ եւ ձեր հարազատներին։ Եւ ավելի բարի եղեք միմյանց հանդեպ»,- գրել է Սկորոխոդը։