00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ալիև կրտսերն, ամեն դեպքում, պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Գյումրու մոր և մանկան հիվանդանոցի բուժքրոջ մոտ հաստատվել է կորոնավիրուսԵրբ ՍԴ կվերլուծի ու կտա գնահատական, սրանք չեն կարողանա ասել՝ բայց ի՞նչից եք այդպես ենթադրել․ Արփինե ՀովհաննիսյանՍիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՈՒՂԻՂ․ Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցըՄարզերում կասեցվել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը․ ՍԱՏՄ Այս պահի դրությամբ դուք COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք․ Դանիել Իոաննիսյան «Նման ոլորտներում նշանակումներից առաջ՝ պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է»Հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթները

Արցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«2019 թվականի հոկտեմբերի 18-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Լլոյդսյան տուսովկեքից մեկի նիստը: Դավոսյան Համաշխարհային Տնտեսական Ֆորումի ու Բիլ Գեյսթսի ֆինանսավորմամբ տեղի ունեցավ, այսպես կոչված, «վարժություն», որի հիմնական նպատակն էր քննարկել «Event 201» հետևանքները: Այդ «Իվենթ 201»-ը, իբր թե «հիպոթետիկ» մի իրադարձություն է, որի ընթացքում չղջիկի ու խոզի գրիպի խարնուրդն անցնում է մարդուն ու վերածվում պանդեմիայի, որի արդյունքում 18 ամսվա ընթացքում աշխարհի բնակչության 80-90%-ը վարակվում է, իսկ 65 միլիոն մարդ մահանում է, քանի, որ այդ գրիպի դեմ չկա պատվաստանյութ, բայց, իբր թե, կա դեղամիջոց: Այսինքն, վիրուսի տարածումը հնարավոր չի արգելակել, բայց վարակվածներին հնարավոր է բուժել, եթե ներարկեն այդ դեղը: Այս ամենը հենց վերոհիշյալ հիմնարկի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքից է մեջբերված: Այն, ինչ եղավ ուղիղ երեք ամիս անց, շատ հուզիչ էր, բայց շատ քչերը հասկացան դրա հուզականության իրական աստիճանը: Իրական հուզականության աստիճանն ըմբռնելու համար մի քանի բան է պետք իմանալ:

1666 թվականի սեպտեմբերի 6-ը պատմության մեջ մտավ, որպես Լոնդոնի Մեծ Հրդեհի օր: Այդ օրերին, «անսպասելիորեն» բռնկված հրդեհի արդյունքում, Լոնդոնի 80,000 բնակիչներից 70,000 կորցրեցին իրենց տները: Իրականում այդ հրդեհն այդքան էլ անսպասելի չէր: Լոնդոն քաղաքում, թե Մեծ Հրդեհից առաջ և թե հետո, բռնկումներ լինում էին, սակայն դրանք միշտ բավականին տարօրինակ բնույթ ունեին: Երբեմն իրար կողք կանգնած մի շարք տներից մի մասը բռնկվում էր, իսկ մի որոշակի մասը` ոչ: Հարյուրամյակներ անց մի պատմաբան պարզեց, որ բռնկման հավանականությունը շեշտակի ավելի բարձր էր այն տներում, որոնց սեփականատերերը չունեին ապահովագրություն: Էդ անտեր արհավիրքը շատ տարօրինակաբար շրջանցում էր այն տները, որոնց սեփականատերերը ապահովագրություն էին լինում այդ օրերին Լոնդոնում նոր-նոր ծլեր տվող ապահովագրական ընկերություններում: Ճիշտ է, այն ժամանակ դրանք, ըստ էության, պարզապես անվտանգություն, կամ, մեր լեզվով ասած, «կռիշ», վաճառող ռեկետյորներ էին, բայց ժամանակի ընթացքում դրանք ինստիտուցիոնալ կայացում ապրեցին ու ռեկետյորներից դարձան underwriter-ներ (էս բառի իմաստը ներքևը կբացատրեմ) ու ապահովագրական ընկերություններ: Որպեսզի արհավիրքները, ծովահենների հարձակումները, ռազբոյը և «բիզնես» վարելու այլ միջոցները լինեն վերահսկելի և չբերեն այնպիսի անցանկալի երևույթների, ինչպիսին էր Լոնդոնի Մեծ Հրդեհը, ռեկետյորները պետության խրոխտ հովանու ներքո որոշեցին միասնական տեղեկատվական հարթակ ստեղծել: Կոպիտ ասած` դա մի հարթակ էր, որտեղ քաղաքի «կարգին տղերքը» գալու էին ու իրար տեղեկացնեին, թե ով, ում վրա, ինչ «ապահովագրություն» է վաճառել, ձեռի հետ էլ ահագին այլ ինֆո էին փոխանակում:

Այն ժամանակ քաղաքի հարգված տղերքից ամենամեծ համբավ ունեցողներից էր Էդվարդ Լլոյդը, ում կաֆեում տղերքը հավաքվում էին ու կիսվում վերոհիշյալ տեղեկություններով: Լլոյդ ձյան համ էլ լավ հաց էր տալիս ոնց որ: Հարթակի հիմնադրվելուց հինգ տարի անց Լլոյդն իր կաֆեն տեղափոխում է Լոմբարդ փողոց (City of London օֆշորում գտնվող այդ փողոցը մինչ օրս հենց այդպես էլ կոչվում է՝ Lombard street), քանի որ տեղեկություն ունեցողները, բացի իրար չխանգարելուց, նաև արագի մեջ, իրենց հասած տեղեկության հիման վրա, վարկեր էին վերցնում: Դե, որտև շատ հարմար պրոցես էր. գալ կաֆե, իմանալ ում նավը հնդկաստանից անվտանգ տեղ կհասնի, հետո դուրս գալ կաֆեից, մտնել լոմբարդ, վարկ վերցնել ու գնել հենց էդ նավի վրա գտնվող ապրանքը կամ նավի սեփականատիրոջ բաժնետոմսերը: Համ էլ դե արդեն վախտն էր թագի յուրիսդիկցիայի տակից դուրս գալ, իսկ Սիթի Օֆ Լոնդոնը ինչպես հայտնի է չի ենթարկվում թագավերական ընտանիքին: Ստեղ մեխը այդ կաֆե մուտք գործելու արտոնություն ունենալն էր, իսկ դրա համար դու ինքդ պիտի ինֆո գեներացնող լինեիր, այսինք դու պիտի ասեիր, որտեղ, ինչ ա տեղի ունենալու, այսինք դու պիտի էդ տեղի ունենալիքի տերը լինեիր, կոպիտ ասած՝ հեղինակը:

Լլոյդի կաֆեն հետագայում դարձավ աշխարհի ամենախոշոր ապահովագրական բորսան («Lloyd’s of London» թարքմանաբար՝ Լոնդոնցի Լլոյդիկինը) և բանկիրների հետ մեկտեղ հանդիսացավ աշխարհը վերջին հարյուրամյակների ընթացքում կառավարող ֆինանսական համակարգի բաղադրիչ մաս: Լլոյդսի տուսովկում գիտեին, որտեղ, ինչ կարգի հրդեհ կլինի, որ նավի վրա կհարձակվեն ծովահենները, որտեղ որ ցեղը կապստամբի, ասենք օրինակ, Իսպանացի գաղութարարների դեմ, որտեղ հեղափոխություն կլինի, որտեղ պատերազմ կլինի, որտեղ համաճարակ կլինի և այլն... Ու եթե չէիր ուզում, որ տունդ այրվի, նավդ թալանվի կամ երկիրդ կործանվի, պիտի մուծվեիր փողով, փայով կամ ռեսուրսներովդ: Պետությունն էլ ոչ միայն թեթև էր նայում այս ամենին, այլ նույնիսկ խրախուսում էր, քանի որ հենց նման ծովահենների, թալանչիների ու սաբոտաժնիկների շնորհիվ նրանք կարողացան հաղթել անպարտելի իսպանական արմադային ու խլել ծովային մենաշնորհն ու լավագույն գաղութները: Ժառանգաբար փոխանցվող այս սիստեմը անխափան աշխատում էր մինչև բոլորովին վերջերս: Ուինսթոն Չերչիլը, օրինակ, հենց նմանատիպ ազնվական-ծովահեն-ադմիրալներից մեկի ժառանգն էր: Լլոյդի սլոգանը լատիներ էր` Fidentia, վստահություն: Բոլորը պիտի վստահ լինեին, որ չկա Լլոյդից ավելի վստահելի «կռիշ»:

Եթե 400 տարի առաջ Լլոյդսի տուսովկեն, Լոնդոնի կյանք տեսած, աբրած ունեցած, դուխն ու խելքը տեղը, թացն ու չորը տարբերող «ջենտլմեններն» էին, ապա հարյուրամյակներ անց դա արդեն մի հսկայական կայսրություն էր, որը սփռվում էր աշխարհ բոլոր օվկիանոսներով և որի հիմքում ատլանտյան օվկիանոսի երկու ափերին գտնվող էլիտայի դաշինքն էր՝ Եվրոատլանտյան դաշինքը: Սա էր իրենց հաջողության բանաձևի բավականին պարզունակ մեխանիզմը՝ պլանավորել սաբոտաժ ու փող աշխատել` կամ դա անելով, կամ դա չանելով:

Այս մեխանիզմի շնորհիվ Եվրոատլանտյան դաշինքը, որը, իմիջիայլոց բուն Եվրոպայի հետ գրեթե կապ չունի, հարյուր տարի առաջ տիրապետում էր աշխարհի ողջ ՀՆԱ-ի 70%-ին: Այդ ցուցանիշը սկսել էր աստիճանաբար նվազել սկզբից Սովետի, իսկ հետո Չինաստանի սոցիալիստների շնորհիվ: Բանը հասավ նրան, որ ԱՄՆ+ՄԹ+Կանադա+Ավստրալիա+Զելանդիա+անթիվ օֆշորներից բաղկացած դաշինքի փայն աշխարհում կազմեց ընդամենը 30%, իսկ երկրորդ տեղում եկող Չինաստանինն արդեն 15%: Ամենա կարևորն այն է, որ այդ 30% մոտ կեսից ավելին ծառայություններն են, իսկ ծառայությունների մեծ մասը ֆինանսական են, այսինքն, վարկերն ու ապահովագրությունը, որոնք իրար հետ խիստ փոխկապակցված են, մեկն առանց մյուսի գոյություն չունի: Կա ապահովագրություն կա վարկ, չկա ապահովագրություն չկա վարկ: Էն հին Լլոյդի կաֆեում դրան ասում էին underwriting, այսինքն, տակը ստորագրել, կոպիտ ասած, եթե Լոնդոնի նայողներից մեկը քո գործարքի տակ ստորագրում էր, ուրեմն այն երաշխավորված տեղի կունենար, եթե չստորագրեր, ուրեմն Չերչիլի նախապապը նավդ թալանելու էր: Վերջին 20 տարում սա էր եվրոատլանտիստների ձեռքում մնացած միակ լծակը: Աշխարհի տնտեսության 70%-ը ծառայություններն են, 25%-ը արտադրությունը, 5%-ը գյուղատնտեսությունը և այդ 70%-ի գլխավոր մասը վերահսկում էին գործարքների տակ ստորագրող Լլոյդցիք, որովհետև միայն իրենց հետախուզությունը և բանակը կարող էր երաշխավորել ամեն ինչ: Առանց ստորագրելու իրավունքի կամ առանց վստահության եվրոատլանտիստների ձեռքում կմնար ընդամենը մոտ 10-15%-անոց փայ ու կզիջեր Չինաստանին:

Եկանք հասանք 2020 թվական և «Իվենթ 201»-ի էպիկենտրոն դարձավ ոչ թե Չինաստանը, ինչպես պլանավորվում էր «տակը ստորագրողների» կողմից, այլ հենց ԱՄՆ-ն, որտեղ այդ ամենը «հիպոթետիկորեն» քննարկում էին: Պարզվեց «տակը ստորագրողների» ստորագրությունը ոչինչ չարժե: Պարզվեց իրենց «ծովահենները» այլևս ամենահզորը չեն: Պարզվեց իրենք այլևս չեն կարող հրդեհել այն տունը, որը պետք է, ավելին, իրենք հենց իրենց տունը հրդեհեցին: 2020-ի հունվարին Պուտինը Իսրայելում կոչ արեց մի նոր «տակը ստորագրողների» տուսովկա ստեղծել, հրավիրեց «լավ տղերքին» Բելգրադում հավաքվել հունիսի 6-ին: 5-ից 4-ը համաձայնեցին, միայն Բրիտանիան է դեռ համառում ու ժամանակ է ձգում: Նրանց դեռ թվում է, որ կկարողանան իրավիճակը շտկել, վստահությունը վերադարձնել: Նրանք դեռ ունեն մի խաղաքարտ:

Արցախի ընտրություններն ամեն գնով պիտի պայթեցվեն: Սա կենաց մահու հարց է իրենց համար: Արմեն Սարգսյանը պիտի իր վերջին հանձնարարականը կատարի, թե չէ էլ չեն թողնի տուսովկա մտնի: Տո հենց տուսովկեն այլևս գոյություն չի ունենա: Ադրբեջանցիք պետք է վերադառնան Արցախ` մասնավորապես Զանգելան, Արցախը պետք է մտնի ադրբեջանի կազմ, հայկական տարրը պետք է աստիճանաբար դուրս մղվի, ռուսները պետք է կորցնեն Իրանի հետ սահմանը: Ռուսները չպետք է կարողանան հարվածի տակ պահեն իրենց հոսքերի հետ մրցակցող բրիտանական նավթամուղերն ու գազատարերը: Լլոյդսի ստորագրությունը նորից պետք է ուժ ձեռք բերի:

Արցախը ոչ հայկական հարց է, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանային: Արցախը համաշխարհային պատմության կարևորագույն դրվագներից է: Լլոյդսենց հաշվարկով Արցախի ադրբեջանացումը պիտի վճռական փուլ մտներ` Արցախում տապալված նախագահական ընտրություններից հետո, երբ Հայաստանում կմոլեգներ թավիշը, Արցախում կմոլեգներ քաղաքացիական պատերազմը, իսկ Ռուսաստանում, Իրանում և Չինաստանում կմոլեգներ «Իվենթ 201»-ը, որը թույլ չէր տա մեր վրա ուշադրություն դարձնել:

Չկպավ: Հագան:

Հ.Գ. Մի քանի շաբաթ առաջ ֆեսբուքում տեսա Վիտալի Բալասանյանի հոլովակներից մեկը, որտեղ նա պնդում էր որ դեկտեմբերին Բակո Սահակյանին խնդրել էր բացատրություն պահանջել ՀՀ ԱԳՆ-ից` Բրատիսլավայում հնչեցված «ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտության համար: ՀՀ ԱԳՆ-ն, իր խոսքերով, այն ժամանակ պնդեց, որ դա բանավոր սայթաքում էր Մնացականյանի կողմից, իրենց բնորոշ էն «վրիպակներից»: Շաբաթներ անց այդ «վրիպակն» արդեն դարձավ պաշտոնական փաստաթղթի մաս, ԵԱՀԿ-ն լեգիտիմացրեց «ադրբեջանցի փախստականների» պահանջները, իսկ մեր դիրքերը վերադարձան 1992 թվականի մարտի դիրքերին, երկու ամիս անց Արցախի տարածքի կեսից ավելին օկուպացված էր: Բալասանյանին ես խնդրեցի մեր հետ մի փոքր զրուցել, դրա ձայնագրությունը քիչ անց կպոստեմ Ադեկվադի էջում»:

 

Լրահոս
29 Մայ
Արման Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին ՀՀ նախագահը ստորագրել է Լանսարոտեի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը և վավերագիրը Վարչապետը կոչ է անում դիմակը հանել միայն սնունդ ընդունելիսԴատարանը սառեցրել է Նեյմարի տուգանքը․ AFPԱյս տեմպով կհասնենք Իտալիայի ցուցանիշին. Նիկոլ Փաշինյանի առցանց ճեպազրույցը` ուղիղՄայիսի 29-ի դրությամբ ԱԴ իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 15241 արձանագրություն (տեսանյութ)Շենգավիթում ավտոմեքենայից 19-ամյա երիտասարդը բացահայտ հափշտակել է պայուսակ «Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի». Աննա Հակոբյանը կրտսեր դստեր հետ լուսանկար է հրապարակել Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին եւ ելույթ ունեցել Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINNԱլիև կրտսերն, ամեն դեպքում, պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը. Վիտալի Բալասանյան Գյումրու մոր և մանկան հիվանդանոցի բուժքրոջ մոտ հաստատվել է կորոնավիրուսՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին Երբ ՍԴ կվերլուծի ու կտա գնահատական, սրանք չեն կարողանա ասել՝ բայց ի՞նչից եք այդպես ենթադրել․ Արփինե ՀովհաննիսյանՍիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան«ԱՄՆ-ը պետք է դադարի միջամտել Հոնկոնգի գործերին, այլապես Չինաստանը պատասխան գործողությունններ կձեռնարկի»․ Չինաստանի ԱԳՆՌուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 572 դեպք․ Ռիա Նովոստի Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՈՒՂԻՂ․ Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. փաստաբանների ճեպազրույցըՄարզերում կասեցվել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը․ ՍԱՏՄ Այս պահի դրությամբ դուք COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք․ Դանիել Իոաննիսյան «Նման ոլորտներում նշանակումներից առաջ՝ պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է»Հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթները Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի Մասիս Մայիլյանը հերթական անգամ դավաճանեց իր թիմին. պաշտոն ստացավ՝ չդառնալով ընդդիմությունՎրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար Գորիսի հին ու նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղի կձևավորվի Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀԵթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք․ Փայլան Պորոշենկոն չի ներկայացել Բայդենի հետ գաղտնալսման գործով հարցաքննությանը․ Ռիա ՆովոստիLավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ ՄադաթյանՀրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Կորոնավիրուսի վերջին տվյալներն ԱրցախիցՄահացել է հայազգի հայտնի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը․ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսԿհրապարակենք՝ հեղինակներն ովքեր են և ինչ նպատակներով. շարունակում են վնասվել «Յուքոմ»-ի օպտիկական մալուխներըՊարետատան որոշումը խախտելու 863 դեպք է հայտնաբերվել Հայաստանում ձևավորված «բառադիզմ»-ի ռեժիմը վտանգում է անվտանգության համակարգերը և ոչ միայն․ Արտակ Զաքարյան Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ․ Մենուա Հարությունյան«Հիմա շատերը ավելի վատ վարքագիծ են դրսևորում, քան էջմիածնեցի կինը ամենասկզբում․ վերանայեք այս ամենը»«Պարզ էր, որ ես պետք է հեռանայի»․ Քաշաթաղի նախկին ղեկավարը պարզաբանում է իր հեռացման մասին որոշումըԿամրջից նետված 14-ամյա աղջիկը վիրահատությունից հետո տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք 40-ամյա մայրը 3 երեխաների հետ մոլորվել է Նարեկ գյուղի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանցԱրդյոք Հայկ Գրիգորյանը շահագրգիռ կլինի փաստաբանի գործն իր անմիջական վերահսկողությամբ քննելունԽոր Վիրապ տանող ճեմուղին բարեկարգվում էՈչ աշխատանքային օրերին պոլիկլինիկաներում կլինի հերթապահություն «Ձորակ» կենտրոնում թեստավորված անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է 10 փաստ՝ բնակարանների կադաստրային արժեքների եւ գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերի մասին․ ԹունյանՈստիկանության ուժեղացված ծառայություն՝ մայրաքաղաքի կենտրոնում (տեսանյութ)
Ամենադիտված
Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Հրազդանից դեպի Հանքավան հատվածում երկնաքար է ընկել (տեսանյութ)Ինչ է կատարվել ֆուտբոլ խաղալիս. մանրամասներ՝ Մարմաշենում 20-ամյա երիտասարդի մահվան դեպքից«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետՌեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Խարկովում ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքինԹալանել են Սամվել Ալեքսանյանի խանութը. գողացել են շուրջ 80.000 դոլարԻ՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարը
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղելՈվ է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail