Ինչո՞ւ վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը. Բագրատյան
BlogosphereՏնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«1. Արդեն ասեցինք, որ պարետ ՏԱ-ի (Տիգրան Ավինյան խմբ․) համար կարևոր է կարանտինավորել. բնակավայրերը (քաղաքները), թաղամասերը բնակավայրերի ներսում (օրինակ, Երևանում) և այն ճյուղերը, որոնց աշխատանքը չի կարելի կանգնեցնել։ Խոսքը, նախևառաջ, սննդարդյունաբերության, իսկ ավելի ճիշտ ագրոարդյունաբերական համալիրի մասին է (առաջին 2-ի մասին խոսել ենք ավելի վաղ)։ Հիմա ինչպե՞ս ստերիլիզացնել, կարանտինացնել սննդարդյունաբերությունը։ Միջոցառումներն են. (ա) բոլոր ձեռնարկություններում նշանակել կարանտինի ապատհասխանատու (հիմնականում տնօրեններին); (բ) ձեռնարկություն մտնելիս և աշխատանքի ընթացքում հսկել բոլորին, տրամադրել ձեռնոցներ, դիմակներ, բժշկական ակնոցներ, գլխարկներ և արտահագուստ; (գ) պետական ֆինանսական աջակցությամբ բոլորի մոտ փոխել տեխնոլոգիան և մտցնել արտադրանքի փակ փաթեթավորում (շոգեջերմային մշակմամբ); (դ) բոլոր նման խոշոր ձեռ-երում, համագործակցելով ԱՆ հետ, բացել կ-սի տեստավորման կետ; (ե) բացառել խանութներում կիլոյով մթերքների վաճառքը (սա մի քանի օրվա հարց է); (զ) մթերք տեղափոխող բեռնատարները լվանալ օրը 2 անգամ; այս խմբի ձեռնարկություններին ցույց տալ ֆինանսական աջակցություն (այլ ոչ թե խոսել նոր անհեթեթ տնտեսական ծրագրերից)։ Երբ որ մենք կլուծենք այս հարցերը աստիճանաբար կսկսենք քայլ առ քայլ restart տալ մյուս հնարավոր ճյուղերը (փաթեթավորում, կենցաղային նշանակության առարկաներ, դեղագործություն, թեթև արդյունաբերություն, հանքագործություն, իսկ ավելի ուշ հանրային սնունդ և մեքենաշինություն ու շինարարական ինդուստրիա)։ Սա է պետք անել։ Կարելի է նաև ուսումնասիրել մերոնցից մի քանի անգամ ավելի արդյունավետ աշխատող վրացական կառավարության փորձը։
3. Լրագրող Սյուզի Սիմոնյանը ճիշտ առաջարկ է արել մեծաքանակ տեստեր ձեռք բերելու ու հնարավորության դեպքում հանրապետության ամբողջ բնակչությունը տեստավորելու համար։
5. Ի՞նչ նպատակ է հետապնդում օրվա թույլատրված ժամերին խանութ գնացող մարդկանցից հարցաթերթիկը պահանջելը ոստիկանի կողմից։ Սա ավելի շուտ վարակը տարածելու ռիսկ է։ Պարետային ժամից դուրս (գիշերը) դա հասկանալի է։ Իսկ ցերեկը՞»,- գրել է նա։