Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 41 հազարը․ IRINN
ԻրանԻրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը ՝ օրական հայտնաբերվել է 3,186 նոր դեպք, ասել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։
IRINN հեռուստաալիքի եթերում Քիանուշ Ջահանփուրը ասել է, որ փետրվարի 19-ից ի վեր հայտնաբերված վիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 41.495 մարդ, անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 117 մարդ, մինչդեռ զոհերի ընդհանուր թիվը 2757 է: Ապաքինվել է 13.911 մարդ: