Մի քանի հարց, որ կառաջարկեի տալ կառավարությանը. Շուշան Դոյդոյան
Բլոգոսֆերա«Ինֆորմացիայի ազատեության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հարցադրումներն է ուղղել կառավարությանը:
«Մի քանի հարց, որ կառաջարկեի պատգամավորներին տալ կառավարությանը Անձնական տվյալներին առնչվող օրինագիծը քննարկելիս.
1. Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին։ Ընդ որում, այդ մարմինների ցանկը պետք է սահմանված լինի օրենքով, ոչ թե կառավարության որոշմամբ, ինչպես նախատեսում է այս նախագիծը։
2. Նախագիծը սահմանում է, որ մշակված անձնական տվյալները պահվելու են 1 ամիս։ Սա շաաատ երկար ժամկետ է և չհիվնավորված։ Պետք է սահմանվի առավելագույնը 3օրյա ժամկետ տվյալները ոչնչացնելու համար։
3. Անվտանգության ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, ինչպես նաեւ երրորդ անձանց մուտքը այդ տվյալներին։
4. Ո՞րտեղ են պահվելու անձնական տվյալները։
5. Եվ ամենաառանցքայինը գուցե այն է, որ բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների եւ սահմանված նպատակի միջեւ։
Այս հարցերը կոնկրետ և հիմնավորված պատասխաններ են պահանջում այս օրինագիծն ընդունելուց առաջ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումների շրջանակը պարզելու համար հեռախոսազրույցների ֆիքսման նախագիծը: