Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին
ԱշխարհՎրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին, այդ մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին առավոտյան ժամը 08:00-ին: Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը: Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
«Ըստ համընդհանուր կարանտինի՝
Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ
70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ
Արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝ ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից
Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր
Մեքենայի մեջ կարող են լինել առավելագույնը 3 հոգի, որից երկուսը՝ մեքենայի ետևի նստատեղին»,- նշվում է գրառման մեջ։