«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի 70 տոկոսից
Սպորտ
Արգենտինայի հավաքականի ու կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի մեծ մասից, որպեսզի օգնեն ակումբին դիմանալ կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարություններին: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում:
Մեսսին հաղորդել է, որ թիմի ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի 70 տոկոսից: Այդ գումարը փոխանցվելու է ակումբի շարքային աշխատակիցներին, որպեսզի վերջիններս ստանան ամբողջական աշխատավարձ:
Посмотреть эту публикацию в Instagram