Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ խոսնակ
ՀասարակությունՏավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Երեխան ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Նա այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։