Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն Արոնյան
ԲլոգոսֆերաՀայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, քիչ առաջ մահացել է։
Կնոջ մահվան կապակցությամբ Արոնյանն իր թվիթերյան էջում գրել է.
«Ես խոսքեր չունեմ՝ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, ով ապրում էր գեղեցիկ կյանքով ... Ես սիրում եմ քեզ, սիրելիս, ննջի՛ր խաղաղությամբ»:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life...
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
I love you honeybun, sleep tight....