Կորոնավիրուսից ավելի վտանգավոր է այն մանիպուլիացիան, որին ականատես ենք լինում․ Հովհաննես Հովհաննիսյան
ПолитическиеԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան իր ելույթում ասաց․
«Ես կարծում եմ՝ կորոնավիրուսից ավելի վտանգավոր է այն մանիպուլիացիան, որին ականատես ենք լինում, թե′ այս դահլիճում, թե′ այս դահլիճից դուրս։ Այդ մանիպուլիացիան դրսևորվում է տարբեր ձևերով, առանց օրինագիծը կարդալու, մենակ մամուլի վերնագրերը կարդալով, վերցնում և հետևություններ են անում բազմաթիվ հարցերի մասին։ Ես երեկ ունեցել եմ մտահոգություններ, որից հետո պարոն Ավինյանը եկել է, մոտ երկու ժամ լսել ենք իր տարբեր բացատրությունները, ունեցել ենք հանդիպում Ucom ցանցի մասնագետների հետ, նաև այդ մասով ենք զրուցել և համատեղ առաջարկ ենք ներկայացրել, որն ընդգրկվելու է կառավարության այն կարգի մեջ, որով պետք տվյալները ոչնչանան և այդ տվյալների ոչնչացումն է հիմնական խնդիրը այս օրինագծի հետ կապված։
Վաղը մյուս օրը, որ երկրում ստեղծվի առողջապահական վատ վիճակ, գալու եք ասեք՝ կառավարություն խի՞ քայլ չէիր ձեռնարկում։ Հիմա կառավարությունը ասում է ինձ տվեք այս գործիքը գնամ հետագծերը հայտնաբերեմ, մենք ասում ենք տվյալների հետ կապված ունենք խնդիր, մտահոգություն, դրա համար առաջարկում ենք ընդդիմությունից մարդիկ ընդգրկվեն և ներկա լինեն տվյալների ոչնչացմանը, որպեսզի որևէ հարց չառաջանա, որ այդ տվյալներն օգտագործվում են այլ նպատակով։ Լսում ենք այսպիսի բաներ՝ ժողովրդավարությունը մեռավ, դիկտատուրա և այլն․․․ Մի հատ էդ ասողներին նայեք, իրանք տեղով փոքր դիկտատորներ են, հերիք ա այս կարգի բաներ խոսացվի»։