«Կազմակերպվեց հատուկ չվերթ՝ Հնդկաստանում 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը իրականացնելու համար»
Блогосфера«»Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։