Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Չարենցավան քաղաքում կորոնավիրուսի երկու դեպք է հաստատվել: Լուրին հետևեց Չարենցավան քաղաքը փակելու և սահմանափակումներ մտցնելու պարետի որոշումը՝ հրապարակված կառավարության պաշտոնական կայքում, սակայն տվյալ որոշումը քիչ անց կառավարության կայքից հեռացվեց:

 ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ՝ պարզելու, թե այնուամենայնիվ, ինչ է կատարվում քաղաքում:

«Մենք նույնպես չհասկացանք, թե ինչ կատարվեց, ենթադրում եմ` սխալմունք է եղել: Երբ սահմանափակումների հայտարարությունը լսեցինք՝ սկսեցինք նախապատրաստվել, որպեսզի ամեն ինչ հավուր պատշաճի լինի, բայց քիչ անց՝ որոշումը չեղարկվեց: Մենք ևս չգիտենք, թե չեղարկումն ինչի հետ է կապված, ամեն դեպքում այս պահին քաղաքը բնականոն կյանքով է ապրում, համայնքը փակված չէ»,-ասաց նա: