Օքսանա Սամոյլովան և Ջիգանը ամուսնալուծվում են
ԲլոգոսֆերաՕքսանա Սամոյլովան Ինստագրամի իր էջում գրել է․
«Որքան դժվար է10 տարվա հեռավորությամբ որոշումներ կայացնել, երբ ունես 4 փոքր երեխա, բայց ես ընտրություն չունեմ, ես ամուսնալուծվում եմ: Երջանիկ ընտանեկան կյանքի բոլոր 10 տարիները կեղծիք էին, բայց ես պարզապես ապրել և հավատացել եմ նրան, նա ասում էր այնպիսի բաներ, աղաչում էր, որպեսզի չհավատամ բամբասանքներին, երդվում էր, որ միայն ինձ է սիրում և երբեք չի խաբել: Ես բարի և միամիտ եմ, և ես հավատում էի նրան։ Ինձ թվում էր, որ ամեն ինչ լավ է, նա սիրում է ինձ, մենք չենք վիճում և ունենք հրաշալի երեխաներ և հիանալի կյանք: Բայց նա ինձ դավաճանում էր։ Կարծում եմ, որ հասկանում եք, թե ինչ է կատարվում։ Ես միշտ ընտանիքիս հետ էի, որպեսզի երեխաները ունենան մայրիկ և հայրիկ, բայց ստեղծված իրավիճակում ես պարզապես չեմ կարող այլ կերպ վարվել: Ես չեմ ցանկանում՝ իմ երեխաները տեսնեն այս դժոխքը։ Արիելան արդեն հասկանում է ամեն ինչ, և սիրտս ցավում է։ Ավելի լավ է՝ նա միայն մայր ունենա, քան տեսնի այս ամենը։
Այն ամենը, ինչ նա արեց իր և մեր ընտանիքի հետ, նրա գործն է, միայն նրա: Ես չգիտեմ, թե երբ նա կկարողանա գիտակցել իր արածը և արդյոք դա ընդհանրապես կլինի: Ես չգիտեմ, թե ինչ է լինելու վաղը կամ մեկ ամիս հետո: Ես չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու 4 երեխաների հետ, բայց ես պետք է լինեմ ուժեղ և, ամենայն հավանականությամբ, ավելի ուժեղ, քան երբևէ»։