Արցախում ընթացող նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է
ԱրցախԱրցախում ընթացող նախագահական ընտրությունների բացարձակ առաջատարն, ըստ նախնական տեղեկությունների, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է։
52% ամփոփված քվեաթերթիկների համաձայն` Հարությունյանը հավաքել է 23820 ձայն, նրան հաջորդում է երկրի արտաքին գործերի նախարար, ինքնաառաջադրված Մասիս Մայիլյանը՝ 12034 ձայնով, իսկ երրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը՝ 5478 քվեով։
Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31-ին անց են կացվել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Առաջադրվել է նախագահի 14 թեկնածու։