«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սննդամթերք է հատկացրել Արմավիրի մարզի անապահով ընտանիքներին (տեսանյութ)
Video«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հանդես է եկել հերթական սոցիալական խոշոր նախաձեռնությամբ:
Երկու օր շարունակ hիմնադրամի աշխատակիցները շրջել են մարզի մեկ տասնյակից ավելի գյուղերում, սննդամթերքով լի տոպրակներ են հատկացրել հաշմանդամներին, սոցիալապես անապահով ու կարիքավոր ընտանիքներին:
Քաջ գիտակցելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկով հիմնադրամի աշխատակիցները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, սնունդը հասցրել են տներ: