Թուրքիան բժշկական օգնությամբ բեռնված ինքնաթիռներ է ուղարկել Իտալիա և Իսպանիա․ Ռիա Նովոստի
WorldԹուրքիան ռազմական նշանակության տրանսպորտային ինքնաթիռ է ուղարկել Իտալիային և Իսպանիային՝ կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրներին, հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունում։
«Մեր նախագահ Թայիփ Էրդողանի հրամանով՝ Թուրքիայի Զինված ուժերի A-400M ինքնաթիռներով ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների՝ Իսպանիայի և Իտալիայի համար Անկարայից բժշկական օգնություն է ուղարկվել», - նշվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բեռը ներառում է Թուրքիայում արտադրված բժշկական դիմակներ, պաշտպանիչ հագուստ և հակաբակտերիալ նյութեր, գրում է ria.ru֊ն: